ԱՄՆ Գերագույն դատարանը ճանաչել է Թրամփի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքը
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է համարել Կոլորադոյի դատարանի որոշումը, որը Դոնալդ Թրամփին արգելում էր առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նահանգի դատարանը պնդում էր, որ նախկին նախագահը ներգրավված է եղել 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհին:
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սխալմամբ զրկել են Կոլորադոյի 2023 թվականի նախնական ընտրություններում առաջադրվելու իրավունքից, հայտնում են The Hill-ը և The Guardian-ը։
Գերագույն դատարանը որոշել է, որ միայն Կոնգրեսը կարող է քաղաքացիներին հեռացնել նախագահի թեկնածուների ցուցակից։
«Սա մեծ հաղթանակ է Ամերիկայի համար», - մեկնաբանել է Թրամփը դատարանի որոշումը Truth սոցիալական մեդիա հարթակում։
Հիլը գրում է, որ դատարանի որոշումը Թրամփի և նրա կողմնակիցների հաղթանակն էր, որի արդյունքները կարող են երաշխավորել Թրամփի առաջադրումը Հանրապետական կուսակցությունից։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից