Փաշինյանի որդին ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։
Աղբյուրն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել է, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել, և փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզել, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։
«Նշենք, որ նա 2023 թվականին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։
ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն իր գործունեությունը ծավալելու է միկրոձեռնարկատիրության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նա ստացված եկամուտից պետությանը հարկ չի վճարի։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներն ազատված են եկամտահարկի վճարումից, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այս պարագայում վճարվում է միայն դրոշմանիշային վճար։

Աշոտ Փաշինյանի գործունեությունն օրինական է, սակայն ուշագրավ է վարչապետ հայրիկի՝ հարկ հավաքելու ոգևորության ֆոնին։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել և շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ նրանց համարելով Հայաստանի թիվ մեկ հերոսը։
«Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է: Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները: Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում եւ վերականգնվում պատմամշակութային հուշարձանները: Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն եւ տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին: Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն եւ այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկանները եւ ամբուլատորիաները: Ես խոնարհվում եմ աշխատող եւ հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չի նկատում: Կառավարությունը նկատում է: Ես ինքս նկատում եմ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։ Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Աշոտ Փաշինյանից, սակայն, նա մեր զանգերն անպատասխան թողեց։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար