Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատում է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։
«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները»,-«Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախարարը։
Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։
Երեկվա ասուլիսին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել էր երկու երկրների սահմանադրություններում առկա իրավական խնդիրներից։ Այսօր շեշտեց, որ խաղաղության պայմանագրի նախագծում, որը մինչև այս պահը փոխանակվել է Երևանի և Բաքվի միջև, որևէ դրույթ սահմանադրական փոփոխությունների մասին չկա։
«Ընդհանուր խաղաղության գործընթացի համար երկու կողմերն էլ մյուսների դաշտում նկատել են իրավական խնդիրներ և տեղեկացրել են այդ մասին, երկուսն էլ համապատասխանաբար տվել են պարզաբանումներ։ Այդպիսի քննարկումներ դեռ վստահաբար կլինեն», - նշեց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության մշակումը տարիներ առաջ են դեռ սկսել։
Նա նաև նշեց՝ Սահմանադրությունը ՀՀ ներքին հարաբերությունների կազմակերպման սկզբունքներն է ֆիքսում, բայց կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային կամ Հայաստան-աշխարհ հարաբերությունների վրա ևս։
«Ես այդ ազդեցությունն ու այդ հարաբերությունը չեմ ժխտում, բայց ուզում եմ ասել, որ այդպիսի պահանջ կամ տեքստ, նախագիծ, ոչինչ չկա խաղաղության պայմանագրում», - վստահեցրեց նա։
Օրեր առաջ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը