Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

Հարցեր Դավիթ Տոնոյանին

Կարդացի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՔԿՀ-ից ուղարկված հայտարարությունը։ Քանի որ նա գտնվում էր անազատության մեջ, թերևս այնքան էլ ճիշտ չէր նրան հարցեր ուղղել, որի մասին վաղուց էի մտածում։ Նրան խնայեցի նաև, երբ նա այցելեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձանաժողով։ Սակայն, այժմ արդեն, որոշեցի մի քանի հարցեր ուղղել Դավիթ Տոնոյանին։

Պարոն Տոնոյան, երբ 2018թվականի ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ և դրանից հետո, հեղափոխականները անվանարկում, ծաղրում, հայհոյում էին, իրենց խոսքերով՝ «նախկիններին», այն է՝ Ձեր նախկին գործընկերներին։ Դուք անձամբ , ինչպե՞ս էիք Ձեզ զգում և Դուք ինքներդ Ձեզ համարու՞մ էիք նախկին։ Եթե ոչ, ապա․․․
Պարոն Տոնոյան, Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, առ այն, որ այդ հանձնաժողովի կոչվածի և նրա նախագահի նպատակը, 44-օրյա պատերազմի պարտության մեղավոր ՀՀ զինված ուժերին ճանաչելն է։ Մեղավոր ճանաչելով զինված ուժերին, բնականաբար մեղավոր են բանակի հրամանատարությունը, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ մինչ 2018թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից առաջ՝ նախկինները։ Այն որ, հանձնաժողովի նախագահը տարածում է բամբասանքներ և զրպարտություններ, նույնպես համաձայն եմ, բայց արդյոք, Դուք այդ մասին նո՞ր եք իմանում։ Իսկ, երբ այդ նույն անձնավորությունը գլխավորում էր նույնանման, բայց 4-օրյա պատերազմին վերաբերվող հանձանաժողովը, չնկատեցի՞ք, որ նույն բամբասանքի և զրպարտության ոճով էր նա շարժվում։ Թե՞, այն ժամանակ, Դուք անվերապահորեն հավատում էիք, ինչպես վարչապետ կոչեցյալին, այնպես էլ նրա կողմից նշանակված հանձնաժողովի նախագահին։ Եթե այո, ապա․․․
Պարոն Տոնոյան, որպես պաշտպանության նախարար, արդյոք Ձե՞ր որոշումն է եղել, որ պատերազմի 4-րդ օրը չեղարկվել է զորակոչը և սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։ Եթե ոչ, ապա հարց է առաջանում, Դուք այդ որոշման հետ համաձայն եղե՞լ եք։ Եթե ոչ, ապա․․․
Հայտնի է, որ մինչև նոյեմբերի 9-ը, Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Արդյոք, Դուք տեղեկացված եղե՞լ եք այդ մասին։ Եթե այո, ապա Դու՞ք եք առաջարկել մերժել առաջարկությունները։ Եթե ոչ, ապա․․․
Ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդին իր ստերով մոլորեցնում էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա Ձեր հրահանգով էր գործու՞մ։Եթե ոչ, ապա․․․
Պարոն Տոնոյան, երբ Դուք զգացիք, որ պատերազմը տանուլ ենք տալիս, ի՞նչ քայլերի կարելի էր գնալ, որ Դուք չհամարձակվեցիք անել։ Եթե հնարավոր էր և չհամարձակվեցիք անել, ապա․․․
Վերոնշյալ հարցերին պատասխանելուց հետո, գալիս է գլխավոր հարցը․ Պարոն Տոնոյան, եթե պարտության մեղավորը զինված ուժերը չեն եղել, ապա ինչու՞ չեք մատնանշում հիմնական մեղավորին։ Արդյոք, դեռևս հավատու՞մ , խնայու՞մ եք նրան, թե՞ վախենում եք նրանից։Եթե այո, ապա․․․
Եվ վերջապես վերջին հարցը։ Պարոն Տոնոյան, Ձեր հայտարարությամբ, դիմել եք գլխավոր դատախազուհուն։ Այսինքն, Դուք հավատում եք, որ նա գործում է անկախ և անաչա՞ռ։ Արդյո՞ք, Ձեր պաշտոնավարման ժամանակ գլխավոր դատախազը գործում էր օրենքով և պատվերներ չէր կատարում։ Թե՞ Դուք զբաղված էիք զինված ուժերով և չէիք նկատում Ձեր նախկին գործընկերների նկատմամբ սարքված քրեական գործերն ու հալածանքները։ Եթե այո, ապա․․․
Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ։

Ավետիք Իշխանյան