Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի նպատակ են հետապնդում և իրականացվում են մեկ կենտրոնից․ Տիգրան Աբրահամյան
Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում և դրանք իրականացվում են մեկ կենտրոնից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած այդ հարձակումներում տարբեր խմբեր, գործիքներ են կիրառվում, այնուամենայնիվ դրանք բոլորը ընդհանուր նպատակների են ծառայում:
Եկեղեցու նկատմամբ հարվածների առաջին պատճառն այն է, որ նա օրվա պետականաքանդ իշխանության պայմաններում, առավել ընդգծված ստանձնել է պետության և պետականության պաշտպանության գործառույթ:
Երկրորդ, Մայր Աթոռն Արցախն անցյալ չի համարում, Արցախի էջը փակված չի համարում և ամենակարևորը` հանուն Արցախի պայքարն ավարտված չի համարում:
Երրորդ, Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ազգի հավիտենականությունը պաշտպանող կարևոր համակարգ է եղել և հայերի համար տարբեր հարվածներից պաշտպանող իմունային ինստիտուտ, որն իր վրա է վերցրել ազգի ու պետականության ուղղությամբ եկող հարվածները:
Ստեղծված իրավիճակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անշուշտ չի ընկրկի, սակայն նրանից միակ սպասումը դա չէ:
Մայր Աթոռը մեր բոլորի սատարմամբ ու մասնակցությամբ պետք է ընդլայնի իր ազդեցությունն ու խոսքը հնարավոր բոլոր ուղղություններով` կանխելու մեր երկրի դեմ իրականացվող ներքին և արտաքին ոտնձգությունները` որքան որ նրա հավաքական ուժն ու հնարավորությունն առավելագույն իրացմամբ թույլ կտան», - գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը