Երուսաղեմի հայկական համայնքի վրա հարձակումից հետո ոստիկանությունը երկու հայ երիտասարդի է ձերբակալել. Արտյոմ Չերնամորյան
Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը:
«Քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն` ոչ թե բերման են ենթարկվել, այլ ձերբակալվել են Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնազյանը։
Հին քաղաքի ոստիկանությունը կարող էր դեպքի վայր հասնել առավելագույնը 2֊3 րոպեի ընթացքում, բայց ահազանգից հետո հայտնվել է միայն 20 րոպե անց։ 30 ահաբեկչից ձերբակալել են միայն 5 հոգու։ Սրանց հետևում կանգնած է Ջորջ Վառվառ անունով մի արաբ, ով Դանի Ռոյթմանի գործընկերն է։
Ոստիկանությունը փողոցում դիմակավոր մարդկանց առանց դատ ու դատաստանի տեղում գնդակահարում է, ու միայն հայերի վրա այս հարձակման ժամանակ է, որ այս պրովոկատոր ահաբեկիչները նույնիսկ չեն ձերբակալվում ու իրենց կողքը կանգնած ոստիկանին անտեսելով` քարեր են նետում հայերի ուղղությամբ, ու սա` այն դեպքում, որ տասնյակ հայեր այսօր Գազայի գոտում հատուկ ստորաբաժանումների կազմում պաշտպանում են Իսրայելի անդորրն, իսկ դեկտեմբերի 22֊ին հայկական արմատներ ունեցող ավագ սերժանտ Նիր֊Ռաֆայել Կանանյանն իր կյանքը զոհաբերեց։
Սա արդեն 2 նմանատիպ հարձակումն է մեր համայնքի վրա։ Դիմակավոր ու սևազգեստ այս ահաբեկիչների մեջ կային ինչպես արաբներ, այնպես էլ հրեաներ, ու ներքին անվտանգության նախարար Բեն Գվիռն ու ներքին գործերի նախարար Մոշե Արբելն անկասկած շահագրգիռ կողմ են որպեսզի հայերին հայրենազրկեն, ինչպես արեցին Արցախում իրենց բարեկամ ազիկների հետ միասին, ովքեր այսօր իրենց թուրք եղբայրների հետ մեկտեղ պաղեստինցիների «իրավունքներն» են պաշտպանում։
Իմիջիայլոց. շուտով կհրապարակեմ մի վերլուծություն Իսրայելի քրիստոնյա բնակչության թվաքանակի մասին։ Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»,- գրել է նա։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին