Սիրուշոն ներկայացրել է «Պռեգոմեշ»-ի տղամարդկանց նոր հավաքածուն.
«Պռեգոմեշը» երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ներկայացրել է տղամարդկանցհավաքածուն։ Երեկոն բացել է ՆերսեսԱվետիսյանը, որից հետո Սիրուշոն պատմել է զարդերի ստեղծման մասին։
Նա նշել է, որ վերջին տարիներին նշելու արժանի շատ ձեռքբերումներ են ունեցել, բայց հաշվի առնելով երկրում իրավիճակը՝ զերծ են մնացել միջոցառումներից։ «Ամենդեպքում, սա այս շրջանի մեր առաջին նմանմիջոցառումն է»,- ասել է Սիրուշոն։
Միջոցառման շուրջ 200 հյուրերի շարքումեն եղել նաև «Պռեգոմեշ»-ի հավատարիմհաճախորդները։ Երեկոյի ամբողջ ընթացքում եղել է հայկական «Օսկի» ջինի հյուրասիրություն։
Նաև տեղի է ունեցել առաջին-նմուշ զարդերի աճուրդ, որի հասույթը փախանցվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։
Տղամարդկանց հավաքածուն բաղկացած է 25 զարդանմուշներից և չնայած որ ընդամենը 3 օր է վաճառքում, արդեն կան նմուշներ, որ գրեթե սպառվել են:
Նշենք, որ վերջին տարիներին «Պռեգոմեշին» հաջողվել է դառնալ հայկական ամենաշատ վաճառված զարդերի բրենդը, որը սիրվել է աշխարհի տարբեր երկրներում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին