Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Քաղաքականություն

Ինչպես կանխել Երևանի քաղաքապետարանի թալանչիական ծրագիրը

7or.am-ը գրում է․ Ինչպես ՔՊԿ-ն քաղաքապետ դարձրեց Ավինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, Երևանի ավագանու ընտրության ժամանակ չստացավ երևանցիների մեծամասնության վստահության քվեն, սակայն կցորդ կառույցի՝ Արամ Զավենովնայի գլխավորած «Հանրապետություն» խմբակցության կողմ քվեի ու ավագանու նիստում «Հանրային ձայն» խմբակցության կողմից քվորումի ապահովման միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ (ի դեպ, Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով, քանզի այդ նիստի ժամանակ քվորում չի եղել. «Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Ավինյանի լիազորությունների ստանձնման ոչ օրինական լինելը):

Եթե «Հանրապետություն» խմբակցության մասով ամեն պարզ է, ապա «Հանրային ձայնի» վարքագիծը պետք է գնահատականի արժանանա դրան ձայն տված այն քաղաքացիների կողմից, որոնք կարծել են, որ «Հանրային ձայնին» քվե տալով՝ քվեարկում են Տիգրան Ավինյանին քաղաքապետ չդարձնելու օգտին:

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել էին քաղաքապետի ընտրության նիստը: «Հանրային ձայնը» քաղաքապետի ընտրության ավագանու նիստին մասնակցելով՝ ապահովել է քվորում ու փաստացի աշխատել Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու օգտին: Մնացածը դատարկ խոսակցություններ են:

Ճիշտ է, «Հանրային ձայնը» դեմ քվեարկեց Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուն, բայց դա փաստացի կողմ քվեարկություն էր, քանզի քաղաքապետի ընտրության նիստին մասնակցելով ու քվորում ապահովելով՝ «Հանրային ձայնի» դեմ քվեարկելը ոչինչ չէր փոխում, հակառակը՝ օգնում էր Տիգրան Ավինյանին:

Եթե անգամ մյուս խմբակցությունները գային ու կրկին դեմ քվեարկեին Ավինյանին, ապա միևնույն է ավագանիների փաստացի մասնակցության քանակով ավինյանենք ավելի շատ կլինեին: Ավինյանին քվորումն էր պետք, «Հանրային ձայնը» դա ապահովեց: Ասել է թե՝ Ավինյանը, ժողովրդական լեզվով ասած, շան մազից է կախված:

Ինչպես խոչընդոտել ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական քայլերին

Այս պահին խոչընդոտելու մեկ տարբերակ կա: Թույլ չտալ, որպեսզի ավագանու նիստերը կայանան: Դրա հնարավորությունը «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» և «Հանրային ձայնը» ունեն: Եթե իհարկե համատեղ բոյկոտեն ավագանու նիստը:

Հիմա ավելի դետալային ներկայացնենք, թե ինչի մասին է խոսքը և ինչպես կարելի է ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիային իր տեղը դնել:

Երևանի ավագանին ունի 65 անդամ: «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» խմբակցությունը միասին ունեն 32 ավագանի, այսինքն՝ կեսից պակաս:

«Մայր Հայաստանը», Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» կողմից փաստացի ղեկավարվող «Ազգային առաջընթաց» խմբակցությունը և «Հանրային ձայնը» միասին ունեն 33 ավագանի, այսինքն՝ կեսից ավելին: Եթե այս ուժերը միասնաբար քվեարկեն կամ միասնաբար բոյկոտեն, ապա Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ն ու «Հանրապետությունը» ոչ միայն չեն կարողանա իրենց ուզած որոշումներն անցկացնել, այլ նաև քաղաքապետ ունենալ: Բայց խնդիրն այն է, որ «Հանրային ձայնի» ցուցակի առաջին երկու մարդիկ չեն մասնակցում ավագանու նիստերին: Մեկը կալանավորված է, մյուսը՝ դրսերում: Նրանք չեն հրաժարվում ավագանու մանդատից, որպեսզի իրենց փոխարեն «Հանրային ձայնի» ավագանու ցուցակի հաջոդ երկու հոգին դառնան ավագանի: Արդյունքում՝ 2 ավագանիով քչանում են ոչ իշխանական ավագանիները: Այսինքն՝ ոչ իշխանական ավագանին նիստերի ժամանակ ունենում է փաստացի 31 մանդատ՝ զիջելով ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիային, որը, կրկնենք, տիրապետում է 32 մանդատի:

Ստացվում է, որ Տիգրան Ավինյանն ու իր կողմնակիցները, չունենալով մեծամասնություն, նիստերի ժամանակ քանակային առավելություն են ստանում ու կարող են ցանկացած որոշում անցկացնել: Միակ տարբերակը, որով հնարավոր է ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի առաջ քաշած որոշումների դեմն առնել մնում է ավագանու նիստերի քվորում չապահովելը: Որպեսզի նիստը չկայանա անհրաժեշտ է, որ ոչ իշխանական 3 ուժերը չմասնակցեն նիստին:

Ինչպես թույլ չտալ կարմիր կետագծերով կայանատեղիների կտրուկ թանկացումն ու տեղական տուրքերի դրույքաչափերի ավելացումը

ՔՊԿ-ն նախընտրական փուլում ընտրել էր, «Ասե՛ք, կանե՛նք» կարգախոսը: Իրենց ոչ մեկ չի ասել, որ մայրաքաղաքի կենտրոնում կարմիր կետագծերով կայանատեղիների վճարը թանկացնեն ավելի քան 13 անգամ կամ տեղական տուրքերի ու վճարների չափերը բարձրացնեն, բայց Տիգրան Ավինյանը դա անում է: Այսինքն՝ քաղաքացուն սարքում է թալանի մատերիալ:

Երևանի ավագանու առաջիկա նիստում սպասվում է այդ թանկացումների որոշումների քննարկում: Եթե նիստը կայանա, ապա թանկացումները կլինեն: Նիկոլենք ուզում են Նոր տարվա «նվեր» մատուցել իրենց իսկ կողմից հպարտ որակված քաղաքացիներին՝ թանկացումների, ավելի կոնկրետ՝ թալանի տեսքով:

Միակ տարբերակը, որը հնարավորություն կտա թույլ չտալ այդ թանկացում-թալանը, ոչ իշխանական ուժերի կողմից նիստերի բոյկոտն է՝ քվորում չապահովելը: Եթե նիստը կայանա, ապա վերը նշված մեխանիզմով ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան քանակային առավելություն կստանա և թանկացման որոշումները կանցնեն:

«Մայր Հայաստանը» արդեն հայտարարել է, որ դեմ է կարմիր կետագծերով կայանատեղիների թանկացմանը: Մնում է «Ազգային առաջընթացը» և «Հանրային ձայնը» հստակեցնեն իրենց դիրքորոշումները՝ մասնակցելու՞ են նիստին, թե՞ ոչ: Եթե միայն «Մայր Հայաստանը» բոյկոտի նիստը, ապա դա բավարար չէ նիստը տապալելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի մյուս երկուսն էլ բոյկոտեն: Եթե նիկոլական կոալիցիայից դուրս որևէ ուժ, նույնիսկ դեմ խոսելով կարմիր կետագծերին, մասնակցի նիստին ու դեմ քվեարկի, ապա միևնույն է գործելու է թանկացումների օգտին: ՀՀ քաղաքացիները պետք է լավ իմանան այս մասին ու թույլ չտան, որպեսզի իրենց ականջներից «լապշա» կախեն կեղծ ընդդիմություն խաղացողները: Թե ինչ կունենանք գործնականում, կերևա առաջիկա օրերին: