Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան
Մեր անվտանգությունն ու Արցախը տապալած իշխանությունները որպես ձեռքբերում խոսում են ժողովորդավարությունից, իբրև, ընտրություններում հաղթած ընդդիմադիր ներկայացուցիչներին թույլ են տալիս կառավարում իրականացնել ՏԻՄ-ում, բայց այն իրականության հետ կապ չունի: Հրավիրված մամուլի ասուլին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա ասածը հիմնավորեց մի քանի փաստով:
«Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին կայացած վարչության նիստում ՔՊ-ն քննարկել է այն հնարավորություները, թե ինչպես կարող են խլել իշխանությունն ընդդիմադիր համայնքապետերից, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Որոշել են, որ գրոհելու ժամանակն է, որպեսզի իշխանությունը խլեն Ալավերդու համայնքապետից: Սա ընդհանուր ծրագիր է: Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է Ստալինի լոզունգը՝ ասելով, որ կարևոր չէ, թե ով է ընտրում, այլ կարևոր է՝ ում ձեռքին է գտնվում պատժիչ մեքենան»,- նշեց նա:
Զուրաբյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն իշխանության ձեռքին դարձել է գործիք, որով ճնշումներ են գործադրվում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետերի վրա՝ նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում, որպեսզի նրանք կամ հրաժարական տան, կամ անցնեն իշխանության ճամբարը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ ընդդիադիր գործչի, աշխատում է իշխանության կոորդինացիայով:
«ԿԸՀ-ն վերածվել է ռազմապատժիչ հանձնաժողովի, որովհետև այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն անձամբ իրականացնում է այդ ճնշումների կոորդինացիան՝ շատ դեպքերում օգտագործելով բանակի ռեսուրսները»,-ներկայացրեց նա:
Նշենք, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ ՔՊ-ական ավագանին բոյկոտելու է նաև ավագանու նիստերը:
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։
Հոկտեմբերի 12-ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար