Ում է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՔՊ-ն որոշել է նախաձեռնել Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց, և որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ըստ տեղեկությունների, նախկին ՀՀԿ անդամ, ՀՀԿ Շնողի պատասխանատու Ղումաշյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է, և բավական է թռուցիկ անցնել լրատվամիջոցների «էջերով», պարզ է դառնում, որ նրա հետ կապված են բազմաթիվ աղմկահարույց պատմություններ։ Ի մասնավորի, ժամանակին որպես Շնող համայնքի ղեկավար՝ դատարանից հետ էր վերցրել համայնքի բողոքը նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ, որը սեփականաշնորհել էր գյուղի ամբուլատորիան։
2018 թ. մարտին էլ, դարձյալ համաձայն մամուլի հրապարակումների, գյուղապետ Դավիթը ծեծի էր ենթարկել գյուղացիներին, որի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել։ Նման մի պատմություն էլ տեղի է ունեցել այս տարվա հուլիսին, երբ արդեն որպես ՔՊ խմբակցության ղեկավար՝ Ղումաշյանը նորից ծեծկռտուքի մասնակից էր դարձել. քրեական գործ, սակայն, այդպես էլ չհարուցվեց։ Մամուլում առկա են մի շարք այլ հրապարակումներ Դավիթ Ղումաշյանի կողմից անտառահատումների, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հետ կապված և այլն:
Ալավերդիում խոսում են նաև հնարավոր չարաշահումների մասին՝ Ղումաշյանի, որպես Շնող համայնքի ղեկավար, գործունեության ընթացքում, որը հիմա Ալավերդի խոշորացված համայնքի մաս է կազմում։ Ի դեպ, այսօր տեղի կունենա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքել յանի և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համատեղ հրատապ մամուլի ասուլիսը։ Մեր տեղեկություններով, թեման հենց Ալավերդիում տիրող վիճակին է վերաբերելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը