Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Քաղաքականություն

Ամենաթողությունն ու անմխիթար վիճակն առողջապահության ոլորտում, գումարների անընդհատ աճի ֆոնին, տարօրինակ է. Անուշ Պողոսյան

Ամենաթողությունն ու անմխիթար վիճակն առողջապահության ոլորտում գումարների անընդհատ աճի ֆոնին տարօրինակ է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը:

««Առողջության իրավունք» ԻՀԿ-ը վերջին ժամանակները բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես առանձին քաղաքացիներից, այնպես էլ պետական պատվեր իրականացնող բժշկական հիմնարկներից: Քաղաքացիները բողոքում են՝ «ուր գնում ենք պետական պատվերը վերջացել է», իսկ կազմակերպությունները՝ «ՊԱԳ-ը պետական պատվերի դեպքերը չի ընդունում, պայմանագրային գումարները կրճատում է և ստիպված պետական պատվերի շահառուները բուժօգնություն են ստանում իրենց գրպանից վճարելով»: Առողջապահությանը հատկացրած գումարների անընդհատական աճի ֆոնին նման անմխիթար վիճակը տարօրինակ է: Մենք սկսեցնք ուսումնասիրել և պարզվեց.....

ՊԱԳ-ը (պետական առողջապահական գործակալությունը) Առողջապահության նախարարության ստորաբաժանում է, որը իրականացնում է բժշկական կազմակերպություններից պետական պատվերով հաշվետվությունների ընդունումը, պայմանագրային գումարների բախշումը և վերաբախշումը, սկսել է կիրառել նորամուծություն պետական պատվերով դեպքերի փորձաքննության մեջ:

Պայմանագրային սկզբունքով, համատեղությամբ ՊԱԳ-ում ընդունվել են աշխատանքի բժիշկներ, ովքեր «փորձաքննում» են պետական պատվերով ներկայացրած (երբեմն նաև հենց իրենց կողմից բուժած հիվանդների դեպքերը) հիմնականում բարձր արժեքով դեպքերը՝ սրիտի, անոթների ստենտավորում, գինեկոլոգիական, ուրոլոգիական, տրավմատոլոգիական վիրահատություններ և այլ:

Ստացվում է, որ ՊԱԳ-ի փորձագիտական բաժնի բժիշկ փորձագետները երկրորդ պլան են մղվել, իսկ այս անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում:

Ո՞վքեր են այս բժիշկները,սկսեցինք ուսումնասիրել և... պարզվեց, որ նրանք բուժող բժիշկներ են տարբեր կլինիկանեում և հաստ ու բարակ թելերով կապված են ՊԱԳ-ի պետ՝ Ահարոն Բարսեղյանի հետ:

Այսպես՝ պայմանագրային փորձագետներից Կ...ն Գ...ն աշխատում է Ուիգմոր կլինիկայում որպես ընդհանուր վիրաբույժ և փորձաքննում է վիրաբուժական դեպքերը, Ն...ա Վ...ն՝ փորձաքննում է գինեկոլոգիական դեպքերը և համատեղությամբ «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ի ակտիվ անդամ է, որտեղ Ահարոն Բարսեղյանը հիմնադիրներից է, Ա..ի Մ...ն՝ մանկաբույժ ՈՒիգմոր կլինիկայում, Դ..թ Ս...ն մանկական վնասվածքաբան նույնպես Ուիգմոր կլինիկայում, Ա..ի Ռ...ն՝ սրտաբան Ուիգմոր կլինիկայում և այլն:

Ավելի համապարփակ տեղեկատվությունը սույն փորձագետների և նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ ստորև:Ի դեպ, այս փորձագետների բարձր աշխատավարձը ապահովում է Գլոբալ հիմնադրամը:

Անդադար Ուիգմոր կլինիկի բժիշկերին «հայտնաբերելով» նորամուծված փորձագետների ցանկում, մտաբերեցինք, որ այս տարի բացված «Ոիրգմոր Գրուփ» ՓԲԸ-ին անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացրել են: Նշեմ, որ նման ֆինանսական հատկացումը աննախադեպ է,(մինչ այդ առաջին անգամ պետական պատվեր կատարողներին հատկացվել է ոչ ավել քան 25 մլն. դրամ ):

Փաստորեն ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր Ուիգմորի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:Հիշեցնեմ, որ Ահարոն Բարսեղյանն Ուիգմորի ֆինանսկան պատասխանատուն է եղել մինչև ՊԱԳ-ի պետ նշանակվելը և հիմա էլ «սերը» դեպի այդ կազմակերպություն չի մարել:

Սա դեռ ամենը չի, պարզվում է որ «սերը» պատահական և անհիմն չէ, այսպես «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, որի տնօրենը ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հանդիսանում է Ահարոն Բարսեղյանը, իսկ ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ Արսեն Դավթյան, ով պետական պատվերի ոլորտում կաշառակերության համար գտնվում է քրեակատարողական հիմնարկում (գործ ԵԴ/0858/01/19), Զավեն Քոլոյան,ով Ուիգմորների տնօրենն է և Ահարոն Բարսեղյանը՝ ՊԱԳ-ի պետը «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն 2020 թվականից ֆինանսական խորհրդատվութուն է մատուցում Ուիգմոր Քլինիկին և Ուիգմոր Գրուփին և ըստ օդում կախված լուրերի շուրջ 200.000 դոլլար այդ կազմակերպությունների կողմից փոխանցվել է «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, ավելին՝ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, Ուիգմորները նրա ղեկավարած ՍՊԸ-ին փոխանցել է շուրջ 100.000 դոլլար:

Ըստ շրջանառվող լուրերի, «Էյչ էֆ Էմ» Սպը-ում որպես աշխատող գրանցված է միայն Ահարոն Բարսեղյանի տիկինը և միայնակ կատարում է նման «թանգ և արժեքավոր ֆինանսական խորհրդատվություն», զավեշտ:

Հարգելի պատկան մարմիններ, բարձրագույն պաշտոն զբաղեցնող Ահարոն Բարսեղյանը ի՞նչպես է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ֆինանսական խորհրդատվության ծառայություն մատուցում Ուիգմորներին, եթե Հանրային ծառայության մասին օրենքով, քաղաքացիական ծառայողը այլ վճարովի աշխատանք չի կարող կատարել:

Իսկ եթե սրան հավելենք, որ նախկին նախարարի տեղակալ և այժմ քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արսեն Դավթյանի տիկինը ղեկավարում է Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակակաշնոհած» ՊԱԳ-ի կազմակերպությունների պայմանագրային գումարների բախշման և վերաբախշման բաժինը, ամեն ինչ իր տեղն է ընկնում»,- գրել է Պողոսյանը: