Ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել. Մարությանն առաջարկում է նոր ընտրությունների գնալ
Ցավոք սրտի, մեր վատատեսական կանխատեսումներն իրականանում են Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը:
«Սիրելի երեւանցիներ, հիշում եք, որ ընտրություններից հետո առաջարկում էինք նոր ընտրության գնալ՝ Երեւանում նորմալ կառավարում ապահովելու նպատակով։ ՔՊ-ականներն ու իրենց արբանյակները, ինչպես նաեւ որոշ ընդիմադիրներ հրաժարվեցին այս ճանապարհից։ Հիմա տեսնում ենք, որ երկու ամիս անց քաղաքային իշխանությունն ամենատարրական որոշումները չի կարողանում ընդունել, իսկ ավագանու նիստերը քաղաքակիրթ բանավեճի փոխարեն վերածվել են ամենագռեհիկ հայհոյախոսությունների հարթակի:
Սա, ինչպես ասացի, սպասելի էր, որովհետեւ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ (հիշեցնում եմ՝ ավագանու 65 անդամներից ընդամենը 32-ն են իշխանության ներկայացուցիչ` այսինքն, փոքրամասնությունը): Նրանք չունեն ո՛չ ֆորմալ, ո՛չ փաստացի լեգիտիմություն, ու այս պայմաններում խնդիրները գնալով ավելի ակնառու են դառնալու եւ ի վերջո, վնասելու են մեր քաղաքին։
Հետեւաբար, առաջարկս ուժի մեջ է՝ գնալ քաղաքային նոր ընտրությունների եւ կայուն իշխանություն ձեւավորել՝ հանուն մեր քաղաքի բնականոն զարգացման։
Հ․ Գ․ Մեր քննադատները սեպտեմբերին ասում էին, թե նոր ընտրության գնալու առաջարկը ընդունելի չէ, իբր «ստեղծված պայմաններում ավելորդ ծախսեր չանելու համար»: Սա առնվազն ծիծաղելի պատճառաբանություն է, հաշվի առնելով, որ ՔՊ-ն «ստեղծված պայմաններում» մսխում է բյուջեի փողերը՝ ճոխ յուբկաներով երդմնակալությունների, չկայացած սնուփդոգյան համերգների, ամանորյա և այլ տոնակատարությունների վրա»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը