Փաշինյանը կասկածներ ունի թիմակիցներից գրեթե բոլորի նկատմամբ․
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկել են կուսակցականների՝ ՔՊ կանոնադրությունից եւ ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաեւ կուսակցական էթիկային առնչվող հարցեր։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դեռեւս վարչության ընտրություններից հետո է որոշված եղել քննարկել կուսակցականների վարքականոնի ու պարտավորությունների հարցը, սակայն դա ձգձգվել է, Նիկոլ Փաշինյանը հարցը հիմա է օրակարգ բերել, քանի որ կասկածներ ունի թիմակիցներից գրեթե բոլորի նկատմամբ եւ տարբեր գործիքակազմով հետեւում է նրանց։ Կուսակցականի վարքականոններ սահմանելով՝ նա ուզում է լրացուցիչ գործիք ունենալ, քանի որ նախօրեի նիստին ասել է, որ այն կուսակիցները, որոնք չեն հետեւի այդ կանոններին, պատասխանատվության կենթարկվեն թե՛ քաղաքական, թե՛ քրեական առումով։
Զավեշտն այն է, որ ՔՊ նիստում հնչել է «չի կարելի»-ների շարք, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով թույլ է տալիս անձամբ ինքը՝ Փաշինյանը։ Օրինակ, չի կարելի հայհոյել, մի բան, որ նա անում է իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Իսկ վերջին ընտրությունների քարոզարշավին նա սպառնում էր «շինել» ընդդիմախոսներին, անգամ ձեռքերով էր ցույց տալիս, ԱԺ ամբիոնից էլ «թափ տալու» մասին էր խոսում։ Մյուս կանոնը՝ չի կարելի փողոցը չթույլատրված տեղով անցնել, լուսացույցի կանաչի տակով է պետք անցնել, մինչդեռ Փաշինյանի շարասյունը ոչ մի լուսացույց չի հարգում եւ անցած տարի էլ հղի կնոջ մահվան պատճառ դարձավ։ Չի կարելի կաշառք վերցնել, ընտրություններ կեղծել եւ այլն։
Փաշինյանը հատկապես կենտրոնացել է կեղծելու թեմայի վրա՝ հասկացնելով, որ չի մարսում ո՛չ վարչության ընտրությունների, ո՛չ էլ Մալաթիայի կուսակցական խորհրդի ու եւս մի քանի խորհուրդների ընտրություններում կուսակիցների զեղծարարությունների փորձերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը