Նախահնդեվրոպական լեզուների հայրենիք է նշվել Հարավային Կովկասը
Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նախահնդեվրոպական լեզուն գոյություն է ունեցել ավելի քան 8 000 տարի առաջ, իսկ նրա առաջին կրողներն ապրել են Անդրկովկասի հարավում։ Արդեն ավելի ուշ նրանք եկել են մերձկասպյան եւ մերձսեւծովյան տափաստաններ, եւ լեզուն սկսել է բաժանվել։
Հնդեվրոպական լեզվաընտանիքը համարվում է ամենատարածվածն աշխարհում։ Դրանցով խոսում է Երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Սկսած XVIII դարավերջից՝ գիտնականները փնտրում են ընդհանուր արմատի՝ այսպես կոչված նախահնդեվրոպական լեզվի ակունքը, որով խոսել են Ասիայի եւ Եվրոպայի ժողովուրդների նախնիները։
Գոյություն ունի երկու հիմնական վարկած այն մասին, թե ինչպես են հնդեվրոպական լեզուները հայտնվել Եվրոպայում։ Առաջինի համաձայն՝ դրանք իրենց հետ բերել են առաջին հողագործները, որոնք եկել են Փոքր Ասիայից մոտ 9 000 տարի առաջ։
Երկրորդ վարկածի համաձայն՝ նախահնդեվրոպացիներն ապրել են Պոնտոս-Կասպյան տափաստաններում, որտեղից ուշ նեոլիթի կամ վաղ բրոնզե դարի ժամանակ գաղթել են արեւմուտք։ Գիտնականների մեծ մասն այսօր հակվում է հենց այս վարկածին։
Հետազոտությունը, որին մասնակցել են գիտնականներ 13 երկրներից, ներառյալ Ռուսաստանը, օգնել է պարզել, որ նախահնդեվրոպական լեզուն գոյություն է ունեցել մոտ 8 120 տարի առաջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան նշված էր որոշ նախկին աշխատություններում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին