Արցախում նախատեսում են, որ ամենաուշը երեքշաբթի, արտահերթ նիստով նոր խոսնակ կընտրեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանն իր արտահերթ նիստում երեկ փոփոխություն է կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում՝ ԱԺ նախագահի ընտրության կարգում։ Քանի որ Արցախի գործող Սահմանադրությամբ՝ ԱԺ նախագահն է երկրի նախագահի հրաժարականից հետո կատարում պետության գլխի պարտականությունները, ուստի ստեղծված իրավիճակում եւ ռազմական դրության պայմաններում քաղաքական որոշում է կայացվել՝ ԱԺ նախագահի ընտրության ժամկետները հնարավորինս սեղմել եւ 10-օրյա ժամկետը հասցնել 2-ի։ Հենց այս պատճառով է, որ նախորդ օրերին Արթուր Թովմասյանը պաշտոնապես չներկայացրեց հրաժարականի դիմում՝ այդ դեպքում կգործեր հին օրենքը, եւ 10 օր խորհրդարանը կմնար առանց խոսնակի։
Արցախում նախատեսում են, որ ամենաուշը երեքշաբթի, արտահերթ նիստով նոր խոսնակ կընտրեն, ըստ կարգի՝ ԱԺ խմբակցությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին, քաղաքական կոնսենսուս կա դաշնակցական Դավիթ Իշխանյանի շուրջ։ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ, ԱՀ խորհրդարանի դեպքում՝ 17 ձայնով, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը» 16 ձայն ունի, ՀՅԴ-ն՝ 3, սակայն Իշխանյանի առաջադրման դեպքում նրան կսատարեն նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցությունները՝ ԱԺԿ-ն եւ «Արդարությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...