Մաշա Մնջոյանը հաղթել է «Славянский базар» մրցույթում՝ արժանանալով Գրան պրիի
Մաշա Մնջոյանը, որը հուլիսի 12-17-ը ներկայացնում էր Հայաստանը Վիտեբսկում տեղի ունեցող «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի։ Եչգչուհին երկրորդ մրցութային օրը կատարել է Respect երգն ու ստացել 69 միավոր։ Առաջին մրցութային օրը Մաշան կատարել էր «Пообещайте мне любовь» երգը՝ վաստակելով 66 միավոր, եւ գտնվում էր 4-րդ հորիզոնականում, սակայն հայ երգչուհուն հաջողվել է երկրորդ օրն առաջ անցնել բոլոր մրցակիցներից։ Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից 6-ը Հայաստանի ներկայացուցչի տվել են առավելագույն՝ 10 միավոր, մեկը՝ 9-ը։
«Славянский базар»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Մաշայի հետ լուսանկարով ու ուրախությամբ ազդարարել հաղթանակի մասին։
«Ու մենք հաղթեցինք... «Славянский базар в Витебске» երիտասարդ կատարողների XXXI միջազգային մրցույթում՝ Gran Prix»:
Հավելենք, որ մրցույթին այս տարի մասնակցում էր 15 երկրի ներկայացուցիչ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...