Մեծ Բրիտանիան Իրանին է վերադարձրել երկրից գողացված 3-րդ դարի հարթաքանդակը
Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի հավատարմատար Մեհդի Հոսեյնի Մատինը հայտարարել է, որ Լոնդոնը Իրանի դեսպանությանն է վերադարձրել մ․թ․3-րդ դարի հարթաքանդակը, որը Իրանում կտրվել է ժայռից և գաղտնի դուրս բերվել երկրից, տեղեկացնում է Mehr-ը։
Ուրբաթ Մեհդի Հոսեյնի Մատինն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Իրանի դեսպնությունն ընդունել է Սասանյան կայսրության ժամանակաշրջանին (224-651 թթ․) պատկանող հնադարյան հարթաքանդակը՝ Բրիտանական թանգարանում երեք ամիս ցուցադրելուց հետո։
Մեկ մետրից ավելի բարձրություն ունեցող հազվագյուտ հարթաքանդակին ազդեցիկ տղամարդ է պատկերված։
Փորձագետները կարծում են, որ 30 մլն ֆունտ ստերլինգից ավելի գնահատված արտեֆակտը հավանաբար բերվել է Իրանի հարավարևմտյան մասից, որտեղ գտնվում է սասանյան ժամանակաշրջանի ժայռապատկերների մեծ մասը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին