ԱՄՆ-ում դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից, երբ ծնողները բողոքել են Դավթի արձանը աշակերտներին ցուցադրելու համար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարական տալ այն բանից հետո, երբ ծնողները բողոքել են, որ աշակերտները «պոռնոգրաֆիայի ազդեցության են ենթարկվում», հայտնում է BBC-ն:
Բողոքը հնչել է Վերածննդի մասին արվեստի դասից հետո, որի ժամանակ աշակերտներին ցույց են տվել Դավթի արձանը՝ համաշխարհային արվեստի կարկառուն ներկայացուցիչներից Միքելանջելո Բուոնարոտիի աշխատանքը:
Բայց ծնողներից մեկը բողոքել է, որ նյութը «պոռնոգրաֆիկ» է, իսկ մյուս երկուսն ասել են, որ կուզեին իմանալ դասի մասին նախքան դրա անցկացումը:
Դասը նաեւ հղումներ է ներառել Սիքստինյան կապելլայի առաստաղին Միքելանջելոյի «Ադամի ստեղծումը» որմնանկարին եւ Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարին:
Տալահասիի դասական դպրոցի տնօրեն Հոուփ Կարասացիլան ասել է, որ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ դպրոցի խորհուրդն իրեն վերջնագիր է ներկայացրել՝ հրաժարական տալ կամ հեռացվել աշխատանքից:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կարասացիլան չգիտի, թե ինչու են իրեն խնդրել հրաժարական տալ, բայց կարծում է, որ դա կապված է դասին վերաբերող բողոքների հետ:
Նրանք նաեւ հայտնել են, որ Կարասացիլան մեկ տարուց պակաս է տնօրեն աշխատել:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի