Գալստեան կիրակի. Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին
Մեծ Պահոց 6-րդ կիրակին կոչվում է «Գալստեան կիրակի»՝ մեզ հիշեցնելու համար նախ Տեր Հիսուս Քրիստոսի առաջին գալուստը, որը սկիզբ առավ Մարդեղության խորհրդով և իր լրումին հասավ Քրիստոսի երկրային կյանքի ավարտով և ապա հրաշափառ Հարությամբ՝ մեզ կտակելով Սուրբ Եկեղեցին՝ որպես դեպի Երկինք առաջնորդող փրկության տապան: Գալստյան կիրակին մեզ նաև առիթ է տալիս մտածելու Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, որի օրն ու ժամը չգիտի ոչ ոք, ոչ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը, ինչպես ասում է Հիսուս և շարունակում. «Զգո՛յշ եղէ՛ք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կտայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի: Արդ արթու՛ն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյա՞ն, թէ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի…Ամէնքին եմ ասում՝ արթու՛ն կացէք», (Մրկ. 13, 33-37): Տեր Հիսուս Քրիստոս իր երկրորդ գալստյան մասին խոսելիս նախ մարգարեանում է, որ լինելու են պատերազմներ, ազգը ազգի դեմ պիտի ելնի, մեծ աղետներ, սով պիտի լինի և մեծ գայթակղություններ պետք է լինեն, սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և մոլորեցնեն մարդկանց և Քրիստոսի հետևորդներին պետք է հալածեն: Ապա ավելացնում է. «Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս հետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը…», (Մտթ. 24, 29-31):
Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա իր լուսավոր գործերով, հարատև աղոթքով, պահքով, աստվածային պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ պատրաստվի դիմավորելու «Տիեզերաց իշխանին»: «Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:40):
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
2023-03-26


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի