Ավելի հետաքրքրական զարգացումներ կարող են լինել ընտրություններից հետո. Վարդան Օսկանյան
Ավելի հետաքրքրական զարգացումներ կարող են լինել ընտրություններից հետո։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին,լրագրողներիհետ զրույցում ասել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն՝ անդրադառնալով դաշինքի ընդլայնմանը։
«Ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ուժերի հետ անխտիր պատրաստ ենք համագործակցել, պատրաստ ենք ներգրավել ընդհանուր շտաբ ձեւավորելու եւ ընտրություններից հետո ենք պատրաստ համագործակցել, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Իշխանափոխությունն այսօր Հայաստանին հաց ու ջրի նման պետք է, դա ժողովրդի պահանջն է։ Սա բանակցային գործընթաց է, եթե ամբողջական ընդհանուր եզրեր են ունենում պայմանավորվում են, սրանով չի ավարտվում, ավելի հետաքրքրական զարգացումներ կարող են լինել ընտրություններից հետո»,–ասել է Վարդան Օսկանյանը։
Անդրադառնալով Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի համապետական ցուցակը կազմելու հարցում ԼՂՀ պաշտպանության նախկին նախծարար Սամվել Բաբայանի ակտիվ դերակատարմանը՝ ասել է. «Ես ընդհանրապես ցուցակի այդ տեսակ տեխնիկական բանակցություններում մասնակցություն չեմ ունեցել։ Մեր կողմից ստեղծվել է բանակցային խումբ, որը վարել է, բայց այդ խմբում Սամվել Բաբայանը որեւէ դեր չի ունեցել։ Սա բանակցությունների արդյունքում ստեղծվելիք դաշինք պետք է լինի, ոչ ոք ոչ մեկին չպետք է մեղադրի, մեծ խմբով սկսում ես, հետո խումբը փոքրանում է։ Մենք մեր պահանջներին բավարարող դաշինք ենք ստեղծել, այն դեռ բաց է, շարունակում ենք քաղաքական ուժերի հետ մեր երկխոսությունը, եթե սահմանված ժամկետներում ընդլայնվի, ավելի լավ, եթե չէ՝ ես ասեցի, որ մենք ամբողջությամբ բավարարված ենք այսօրվա կազմով»,–նշել է Վարդան Օսկանյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...