Տավուշցի երեխաները լեգենդների հետ` «Սթարմուսի» բեմում
Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթից հետո րոպեներ շարունակ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր։
«Սթարմուսի» փառատոնային երրորդ օրը Երևանի Մարզահամերգային համալիրի բեմում ելույթ ունեցավ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը: Փոքրիկ երգիչներին ելույթից առաջ ներկայացրեց Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, որից հետո նրանք «անցան գործի»։
Խումբը կատարեց Queen-ի երգացանկի մի քանի հայտնի ստեղծագործություններ` շարքը եզրափակելով «We are the champions» երգով: Ելույթից հետո րոպեներ շարունակ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր փոքրիկ երգիչներին: Դահլիճը հուզված էր երեխաների հրաշալի ելույթից:
Հիշեցնենք` նախապես հայտարարվել էր, որ փոքրիկներն ու Մեյը միասին են ելույթ ունենալու: Երեկ ասուլիսի ժամանակ Մեյը խոստովանել է` մտահոգվել է, երբ տեսել է, թե որքան սրտատրոփ են երեխաները պատրաստվում իր հետ ելույթ ունենալուն։
Երգչախումբը հայտնի դարձավ շաբաթներ առաջ համացանցում տարածված տեսանյութով, որն ավելի ուշ ինստագրամյան իր էջում տարածել էր Բրայան Մեյը` հայտնելով իր հիացմունքը: Մեյը գրել էր` ոգևորված է, որ շուտով Հայաստան է այցելելու։
Հավելենք, որ «Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։
Փառատոնի շրջանակում ստեղծվել է գիտական գիտելիքի տարածման համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտական գիտելիքների տարածման գործում մեծ ներդրում ունեցած անհատներին ու թիմերին։ Նախկինում այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Էնոն, Հանս Զիմմերը։
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար