Բյուջեն սեկվեստորի չի ենթարկվելու
Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով բյուջեի ցուցանիշները` նշեց. «Մեր կանխատեսումներում բարձրացրել ենք տնտեսական աճի ցուցանիշը, որը գործող բյուջեում 3.2% էր ամրագրվել, բայց այժմ 5.2% է, և բոլոր ճյուղային զարգացումները ցույց են տալիս, որ 2018թ.-ին տնտեսական աճը կլինի 4.5%»,- հայտարարեց Վարդան Արամյանը։
Խոսելով արդյունաբերության և գյուղատնտեսության մասին` նախարարը նշեց, որ ակնկալում են 6% և 4% աճ համապատասխանաբար։ Ընթացիկ ծախսերի աճը կկազմի 2-2.5%։ Եկամուտները կավելանան 100 մլրդ դրամով և կկազմեն 1 տրլն 307 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,499.5 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 156.9 մլրդ դրամ: Նախարարը վստահեցրեց նաև, որ բյուջեն սեկվեստորի չի ենթարկվելու։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...