Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբեմն նկատում եմ, որ գրում են «Մենք քեզ սիրում ենք, դու քաղաքականությանը մի´ խառնվիր»: Սա ինձ համար շատ տարօրինակ է: Նախ այն, ինչ տեղի է ունենում հերթական քաղաքական հարց չէ. երկիր ու հայրենակիցներ կորցրեցինք ու դեռ շարունակում ենք կորցնել: Սա արժանապատիվ երկիր ունենալու հարց է, որին ամեն օր մասնակցում են մեծ թվով երաժիշտներ, ռեժիսորներ, սպորտսմեններ, բազում մտավորականներ, երիտասարդներ ու մեծահասակներ: Մի խոսքով մարդիկ, ովքեր սրտացավ են ապագայի համար:
Ինչպե՞ս կարող եմ ես չմիանալ:
Ու ընդհանրապես, դուք իմ գործունեությանը առհասարակ հետևե՞լ եք) Գոնե մեկ անգամ երգերս լսե՞լ եք))
Հայրենասիրական երգի ոգին դեռ մանկուց է իմ մեջ ԱՐՄԱՏԱՑԱԾ, ու այդ երգերի մեծ մասը ինքս եմ գրել: Գրել եմ սրտով և մտքով: Գրել եմ այն ժամանակ, երբ ոչ հեղափոխություններ կային, ոչ էլ ընտանիքս էր քաղաքականության մեջ: Դա ես եմ, իմ հայացքներն են, որը միշտ եմ ներկայացրել թե´ երգերիս, թե´ ստեղծածս զարդերի, թե´ ընդհանրապես բոլոր քայլերիս մեջ:
Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ: Այնպես որ ինձ խորհուրդ տալ պետք չէ, թե ինչին մասնակցեմ, ինչին` ոչ, միշտ ինքս եմ որոշել ինչ անել ու շարունակելու եմ որոշումներս ինքս կայացնել: Ու հիմա էլ, երբ «խորհուրդ տվողների» ձևավորած երկրում պատերազմ է լինում, իմ հայրենակիցների հետ իմ ամուսինն էլ է գնում ու իմ ընկերներն են գնում:
Ու ես, որպես դժոխքի միջով անցած այս երկրի քաղաքացի, իմ ձայնը բարձրացնելու լիարժեք իրավունք ունեմ:
Ես ունեմ գաղափարներ, որոնց մասին միշտ եմ խոսել ու ունեմ մեծ բանակ գաղափարակիցների, ում հետ ու ում համար դա անում ու անելու եմ այնպես ու այնքան, որքան ճիշտ գտնեմ:


















































Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
«Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
Սիրուշոն ներկայացրել է Gozal by Pregomesh-ի նոր աշխատանքը
Սիրուշո. Հոգիդ լույսի մեջ մնա, Վարպետ... (տեսանյութ)
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...