Առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարեն մի շարք կարկառուն դեմքեր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ուրվագծվում: ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցրեց այդ կուսակցության առանցքային դեմքերից մեկը` ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատճառների մասին Աբրահամյանը ոչինչ չի հայտնել` խոստանալով պարզաբանումներ տալ այսօր: Բայց մեծ հաշվով կատարվածը մեկ բառով կարելի է ուշագրավ որակել:
Ինչո՞ւ, որովհետև Հովիկ Աբրահամյանը 1998թ. սկսած եղել է գործող իշխանության ամենաառանցքային հենասյուներից մեկը՝ պետական կառավարման համակարգում զբաղեցնելով ամենաբարձր պաշտոնները. նա եղել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ (այն էլ` երկու անգամ), վարչապետ: Բացի այդ` համապետական վերջին բոլոր ընտություններում ինքն է ղեկավարել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները (բնականաբար, համակարգելով իշխանությունների օգտին արված ընտրակեղծարարությունը) և, վերջապես, նա կուսակցության ԳՄ անդամ էր, քաղաքական հանձնաժողովի նախագահը:
Բայց մյուս կողմից տեղի ունեցածը սպասելի էր, քանի որ վերջին տարիներին իշխանության ներսում գնալով խորացել էին հակասությունները, և Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները որքան էլ արտաքուստ բարեհամբույր էին, ներքուստ միմյանց նկատմամբ անվստահություն կար:
Եվ, վերջապես, Աբրահամյանը դարձավ քավության նոխազ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով նա պարտադրված անակնկալ հրաժարական ներկայացրեց և ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ՀՀԿ-ում մնալու դեպքում չէր լինելու այդ կուսակցության համամասնական ընտրացուցակում:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում՝ առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարեն մի շարք կարկառուն դեմքեր ևս` ուղևորվելով դեպի «Ծառուկյան» դաշինք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շարմազանովն այդպես էլ չհասկացավ, թե ինչ էր ասում դեսպանը
Դուք փողը տվեք եւ մի կողմ քաշվեք, իսկ մենք ինչ կուզենք, այն էլ կանենք
Ինչու ՀՀԿ-ում լարվածություն չկա
ՀՀԿ-ի երազած Հայաստանն այսպիսին է (Տեսանյութ)
ՀՀԿ-ում սուր պայքար է. նույն պաշտոնին երեք մարդ է հավակնում, այդ թվում Միհրան Պողոսյանը
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...