Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան, Նունե Եսայանը և Ավո Խալաթյանը` մոսկովյան ծափերի ներքո
Մոսկվայի "Մոսկոնցերտ֊խոլլ" համերգասրահի լեփ֊լեցուն դահլիճում դեկտեմբերի 19֊ին կայացավ Հ.Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մենահամերգը,որտեղ այս անգամ հատուկ հյուրերը Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն էին։
Հովիկ Ստուդիոն պատրաստել էր մեծ ծրագիր թե՛ հիմնական կազմի , թե՛ տարբեր մասնաճյուղերի պարողների հետ, որի բեմադրական ողջ պատասխանատվությունը գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանին էր պատկանում։
Նունե Եսայանի յուրօրինակ ձայնն ու երգացանկն այնքան հոգեհարազատ էր ներկաների համար, որ նրա հետ միասին երգելով անշուշտ հայրենիքի կարոտն էին առնում։ Հին ու հարազատ երգերից մեկի ներքո նրա հետ բեմ բարձրացավ ակադեմիայի տնօրեն Արմինե Գասպարյանը` անզուգական պարով։
Ավո Խալաթյանը հրաշալի հաղորդավարական դուետ էր ներկայացնում հմայիչ Թամարա Օգանեսյանի հետ, սակայն հասցրեց նաև հիացնել հանդիսատեսին Շառլ Ազնավուրի "Լա Բոհեմ" երգով։
Համերգի խորագիրն էր "16 տարի բեմում դեպի Հայաստան անսահման սիրով"։
Բեմում այդ օրն իրական պարի և երգի հրավառություն էր` հայկական ամենաջերմ շնչով, իսկ համերգն ավարտվեց հայրենասիրական ամենաբարձր հնչյուններով` Նունե Եսայանի "Հայ ենք մենք" երգով, որի ընթացքում հանդիսատեսը ոտնկայս ծափահարում էր։
"Հայրենիքը հզոր է իր ծաղկող մշակույթով,որը պետք է փոխանցվի սերնդե սերունդ պահպանելով և կատարելագործելով ", ֊ նշեց ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի