Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփին կարժենա 21.6 մլրդ դոլար. զեկույց
Միացյալ Նահանգների ներքին անվտանգության դեպարտամենտի ներկայացրած զեկույցում նշվում է, որ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պատի կառուցման համար կծախսվի 21.6 մլրդ դոլար:
Ինչպես նշում է Reuters-ը, բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ խնդրահարույց պատը կանգնեցնելու համար կպահանջվի 3.5 տարի:
Աղբյուրը հիշեցնում է, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ պատը կառուցելու համար 12 մլրդ դոլարը բավական է, մինչդեռ զեկույցի տվյալները միանգամայն այլ են:
Զեկույցի հեղինակները նկատել են, որ շինարարական աշխատանքներն այս տարվա սեպտեմբերին սկսելու դեպքում, դրանք կավարտվեն 2020թ. վերջին:
Ընդհանուր առմամբ, հարկավոր կլինի պատ կառուցել 2.000կմ երկարությամբ տարածության վրա: Հայտնի է, որ ներկայում Մեքսիկայի հետ սահմանի 1.046 կմ-ը կառուցապատված է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ կստիպի Մեքսիկայի իշխանություններին վճարել պատի կառուցման համար: Մինչդեռ պաշտոնական Մեխիկոն հակադարձել էր՝ նշելով, որ երբեք նման բան չի անի:
tert.am

















































Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Թրամփը սպառնացել է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի համար
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...