Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Զելենսկին ժամանեց Երևան

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն
Կարծիք

Թուրքիայից եկող ազդակների եւ տարածաշրջանային խաղաղության մասին. Ավետիք Չալաբյան

Այս տարվա հունիսի 20-ին կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կուսակցությունը, ստանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված 2,595 մլն ընտրողներից լավագույն դեպքում 26%-ի ձայները, ոչ միայն կարողացավ պահպանել վարչապետի պաշտոնը, այլև օգտվելով մեր օրենսդրության աղաղակող անկատարությունից, Ազգային ժողովում ձևավորեց այնպիսի մեծամասնություն, որը նրան հնարավորություն է տալիս փաստացի իրեն ենթարկել նաև իշխանության մյուս բոլոր թևերը՝ մասնավորապես, դատա-իրավական մարմինները, հանրային հեռուստատեսությունը և Սահմանադրական դատարանը, և դրանով ձևավորել մեկ անձի բացարձակ իշխանություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրությունների այդպիսի արդյունքը, պարտված պատերազմից և նրանց հաջորդած ստորացուցիչ զիջումների շարանից հետո, ինքնին անհեթեթ և անտրամաբանական էր, և կարող էր բացատրվել միայն հիմնական ընդդիմադիր միավորների բարձր հակառեյտինգով և գործող իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի անխնա շահագործմամբ, այն գիտակցությամբ, որ հաղթողներին չեն դատում, մանավանդ ՀՀ Սահմանադրական դատարանում։ Արդյունքում մենք ստացել ենք Հայաստանում մի իշխանություն, որը բոլորովին էլ չի ներկայացնում հայ հասարակության մեծամասնությանը, բայց շարունակաբար խոսում է նրա անունից, և նրա անունից խոսում և անում է նաև այնպիսի բաներ, որոնք ուղղակի հակասության մեջ են մտնում նույն այդ հասարակության առավել կենսական շահերի հետ։

Մասնավորապես, վերջերս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհի շրջափակման հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հայտարարերեց, որ «ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, և ինչ կուզեն, կանեն», այն դեպքում, երբ նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից, այդ տարածքը լավագույն դեպքում "վիճելի" տարածք է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև, և մինչև գոյություն չունի վավերացված խաղաղության պայմանագիր և դրանով փոխադարձ ճանաչված սահմաններ, այն չի կարող որևէ կերպ համարվել ադրբեջանական, առավել ևս, որ թե խորհրդային տարիներին, և թե երկու հանրապետությունների անկախացումից ի վեր և մինչև այդ ճանապարհի միակողմանի հանձնումը նույն Փաշինյանի կողմից 2020 թ․ դեկտեմբերին, այն գտնվել է հենց հայկական կողմի վերահսկողության ներքո։

Նույն հակապետական տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը խոսում է "ադրբեջանական" անկլավների մասին, այն դեպքում, երբ այդ տարածքները խորհրդային տարիներին ընդամենը մի քանի տասնամյակով կամայականորեն խլվել են Խորհրդային Հայաստանից և տրամադրվել են Խորհրդային Ադրբեջանի վարչական ենթակայությանը, սակայն երկու հանրապետությունների անկախացումից ի վեր, մեկ րոպե էլ չեն գտնվել Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, և որևէ կերպ չեն կարող նրանը համարվել, առնվազն մինչև չկա այդ և այլ վիճելի տարածքների պատկանելության փոխադարձ ճանաչում, և երկու երկրների միջև նոր սահմանագծում։

Եթե այս ամենը քիչ էր, սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Կառավարության նիստում, հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի վերջերս կայացած ելույթում դրական ազդակներ է տեսնում Հայաստանի նկատմամբ, և իր կողմից պատրաստակամություն է հայտնում հետևողական քայլերով հասնել հայ-թուրքական հաշտեցման և Հայաստանն արդյունքում վերածել տարածաշրջանային խաչմերուկի (ենթադրաբար, հիմնականում թուրքական և ադրբեջանական բեռնատարների համար)։ Թուրքիայի նախագահի ելույթը լսած հազվադեպ մարդիկ կարող են պատկերացնել, թե կոնկրետ ինչ դրական ազդակների մասին էր խոսքը, երբ նախագահ Էրդոգանը շարունակում էր կրկնել իր ստորացուցիչ պահանջները, և պատերազմում Հայաստանի կրած պարտությունը անթաքույց օգտագործում էր որպես շանտաժի միջոց՝ սպառնալով մեզ նոր կորուստներով։ Փաշինյանը, սակայն, փոխանակ իրապես հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական գործողություններին, փոխարենը փորձում է թշնամու սպառնալիքները իրեն հատուկ "գունագեղ" փաթեթավորմամբ ներկայացնել իր ընտրողներին՝ որպես երկար սպասված խաղաղության հնարավորություն և "դրական զարգացում"։

Այս ամենը ինձ բերում է մի պարզ եզրահանգման՝ կամ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիները չեն հասկացել, թե իրենք իրականում ինչ "ապագա" են ընտրում և հիմա պետք է սառը շոկ ապրեն, կամ էլ իրենց համար ոչ մի տարբերություն չկա, և իրենք պատրաստ են ապրել թուրքերի իշխանության տակ, ինչպես մի քանի հարյուրամյակ ապրել է մեր ժողովրդի մի հատվածը։ Հիշեցնեմ սակայն, որ թուրքի իշխանությունը վերջացել է Հայոց Ցեղասպանությամբ և Հայրենազրկմամբ, ուստի բոլոր այն միամիտները, մոլորյալները, անտարբերները, ընչաքաղցները, որոնք սպասում են թուրքերի նոր գալստյանը, ոչ միայն վտանգի են ենթարկում իրենց ու իրենց երեխաների ապագան, այլ նաև հայ հասարակության այն մեծ մասի, որը այդպիսի ապագա բոլորովին էլ չի ցանկանում, և պատրաստ է, գուցե մի վերջին ճիգով, պայքարել մեր երկրի ազատության համար։

Ես իմ մասով պատրաստ եմ այդ ազատության համար պայքարել և կնախընտրեմ մեռնել, քան իմ սեփական երկրում ապրել թուրքական լծի տակ, ուստի կանեմ ինձնից կախված հնարավոր ամենը, որպեսզի դա կանխեմ։ Ինչ վերաբերվում է թուրք-ադրբեջանական օրակարգը Հայաստանում ակտիվորեն առաջ մղող Նիկոլ Փաշինյանին, ապա խորհուրդ կտամ նրան դադարել պատեհ-անպատեհ շահարկել ժողովրդի անունը՝ Դուք նրանից մեր երկիրը դարավոր թշնամու ողորմածությանը հանձնելու որևէ մանդատ չեք ստացել, նույնիսկ եթե հաղթել եք խորհրդարանական ընտրություններում։ Եթե համարում եք, որ ճիշտ եք, գնացեք այս հարցով հանրաքվեի, և կամ ընտրողներից Թուրքիայի և Ադրբեջանի հետ "հաշտեցման" բացահայտ մանդատ ստացեք, և կամ էլ դադարեք "խաղաղության" անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը։