Իշխանության և նրա հենարանների չարչիա-գեղջկական անպտուղ «ոգին» սպանում է հայության կենսունակությունը. Զաքարյան
Հայը՝ որպես տեսակ, աստիճանաբար վերածվում է անարժեք, մշակութազուրկ, լեզուն և ինքնությունը կորցնող, հոգևորից կտրված, երազանքներից զրկված, Հայրենիքի շունչը չգիտակցող, կորուստը չտեսնող, կուրացող և անտարբեր հանրույթի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Մեր երկրում և համայն հայության մեջ ամեն բան մանրացել ու արժեզրկվել է։ Արժեզրկվում է նույնիսկ մարդկային տարրական հարգանքն ու դաստիարակությունը։ Այսպես ապրել այլևս անկարելի է։ Իշխանության և նրա հենարանների չարչիա-գեղջկական անպտուղ «ոգին» սպանում է հայության կենսունակությունը։
Հայը՝ որպես տեսակ, աստիճանաբար վերածվում է անարժեք, մշակութազուրկ, լեզուն և ինքնությունը կորցնող, հոգևորից կտրված, երազանքներից զրկված, Հայրենիքի շունչը չգիտակցող, կորուստը չտեսնող, կուրացող և անտարբեր հանրույթի։
Մենք կորցնում ենք ոչ միայն Աստծուց ավանդած և պապերից ժառանգած մեր հողատարածք-Հայրենիքը, այլ նաև մեր ներսի «Հոգևոր Հայաստանը»։ Մենք կորցնում ենք ոչ միայն մեր հավաքական «ՄԵՆՔ»-ը, այլ նաև «ԵՍ»։
Մենք կորցնում ենք հերոսանալու, հպարտանալու, ձգտելու, պայքարելու, վերածնվելու, արարելու, կերտելու, համախմբվելու, հիանալու, բռունցքվելու, կառուցելու և պաշտպանելու ներքին մղումները։
Փոխարենը՝ մենք ձգտում ենք խաբել, ինքնախաբվել, խուսափել, անտեսել, լռել, համակերպվել, փախնել, թաքնվել, հանձնվել, հուսալքվել, մեղադրել, քննադատել, ձևացնել, աչք փակել։ Եվ անդադար՝ ինքնարդարանալ ու սպասել։ Թե ու՞մ ենք սպասում և ինչի՞ն՝ մենք էլ չգիտենք։
Հայ ազգին նոր, ինչ-որ տեղ խիզախ, ընդգրկուն և հավաքական գաղափար(ներ) են պետք։ Դրանցով՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈւՌՔ եռամիասնությունը պետք է վերածնվի, պետք է զինվի նորովի ապրեցնող նպատակներով։
Այսօրվա Հայն իրավունք չունի ապրելու միայն այսօրով, ավելի ճիշտ՝ օրը մեռցնելով։ Հայը պետք է ապրի, գործի, մտածի, ստեղծի, արարի, երազի և կառուցի իր ծոռան Հայաստանը։ Կառուցի իր Հայաստա՛նը, ոչ թե Ֆրանսիան, Ամերիկան, Ռուսաստանը, Բելգիան կամ Գերմանիան։
Նիկոլի սպանած Հայն իրավունք չունի մահանալու, առավել ևս՝ իրավունք չունի ինքնասպանության գնալու։
Հայը պետք է ապրի, և ապրի իր Հայրենիքում, այսինքն՝ Հայաստանում և Արցախում։ Առանց սեփական Հայրենիքի՝ այլ տեղերում ապրող Հայի թոռներն այլևս Հայ չեն լինելու»,-գրել է Զաքարյանը։


















































Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Ուշադրությունը շեղելու համար ՔՊ խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում. Արտակ Զաքարյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ