Օրվա ավարտին մի քանի կարեւոր դիտարկում
Օրվա ավարտին մի քանի կարեւոր դիտարկում անեմ ԱԺ այսօրվա նիստի վերաբերյալ։
1. Ակնհայտ է, որ դավադիր իշխանությունների գերնպատակն է բերել ԱԺ-ն իրենց պատկերացրած «կոնստրուկտիվ» դաշտ, որտեղ չի խոսվի խայտառակ պարտության, զոհերի, կորուստների եւ իրենց գործած հանցավոր սխալների եւ դիտավորյալ արարքների մասին։
2. Ակնհայտ է, որ այս օրակարգի մեջ ընդդիմությունը չպետք է մտնի։ Ընդդիմադիր գործունեության բացառիկ նպատակը պետք է մնա կապիտուլյանտին իշխանազրկելը, ինչին հասնել չի ստացվի «կոնստրուկտիվիզմի» թակարդը ընկնելու դեպքում։
3. Ակնհայտ է, որ կա երեք բառ, որոնցից դրանք ընկնում են ցնցումների մեջ. կապիտուլյացիա, կապիտուլյանտ եւ Նիկոլ։ Եւ երիցս կեցցե Աննա Մկրտչյանը իշխանավորների «կոշտուկները» հմտորեն, պարբերաբար եւ հուժկու տրորելու համար։ Ոմանք դա, գուցե իրենց նեղ անձնական ընկալումներից եւ շահերից, կհամարեն շոու, ու կսխալվեն։ Քանզի շոուն ձեւ է, սկանդալային գործողություններն են, օրինակ, կոյուղաջրեր ցպնելը։ Ըսկ սրիկային «կապիտուլյանտ Նիկոլ» ասելը ձեւ չէ, այլ դրան տրված միակ ճշգրիտ եւ համապարփակ դիագնոզը, բովանդակությունը, ճշմարտությունը։ Ավաղ, հետընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում ոմանք փոխում են իրենց բառամթերքը, եւ սրա պատճառների մասին մի օր ավելի մանրամասն կանդրադառնամ։
4. Ես նույնպես խորհրդարանում չեմ։ Որովհետեւ չեմ ուզել առաջադրվել։ Բայց չեմ համարում, որ եթե ես այդտեղ չեմ, ապա խորհրդարանի ընդդիմությունը վատն է։ Վերջիվերջո, ես ու իմ բազմաթիվ գործընկերներ արդեն ապացուցել ենք, որ ունակ եք եւ կարող Հայաստանում քաղաքական օրակարգի վրա ազդել՝ չունենալով եւ ոչ մի պաշտոն։ Եւ ոչինչ եւ ոչ ոք ինձ չի խանգարելու դա անել նաեւ հիմա եւ ապագայում։
5. Անշուշտ, ընդդիմության ոչ բոլոր քայլերն են իմ սրտով։ Շատ հարցերի շուրջ ունեմ այլ կարծիք։ Բայց չեմ պատրաստվում իմ քննադատությունը հանրայնացնել, այլ տեղ եմ հասցնում համեստ կարծիքս կոնկրետ գործիչների հետ խոսելով։ Իդեպ, ճիշտ այդպես եմ վարվել «17»-ի գործողությունների ժամանակ, երբ ես, ի տարբերություն շատերի, չունեի խոսափող։ Ուստի հաջողություն եմ մաղթում խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններին։
Եվ վերջում, ինչպես կասեր դասականը. Будем любить искусство в себе, а не себя в искусстве.
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ