Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Ավինյան Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երկրաշարժ՝ Իջևանի մոտ Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է Արտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ում

Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Կարծիք

Հայհոյանքի արժանի մարդիկ դրանից ոչ մի կերպ խուսափել չեն կարող

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, անդրադառնալով ԱԺ կողմից հայհոյանքը քրեականացնելուն, գրում է.

«Իր լիազորությունների ավարտի վերջին աշխատանքային օրը, հոգեվարքի մեջ գտնվող յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, հավատարիմ հակաժողովրդավարական և չկշռադատված որոշումներ ընդունելու և բռնապետի անմիտ ցանկությունները կյանքի կոչելու իր առաքելությանը, կարճ ժամանակահատվածում, առանց հանրային որևէ քննարկման, երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իշխող խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչների համահեղինակությամբ ներկայացված մի օրենսդրական փաթեթ, որով քրեական պատասխանատվություն, տուգանքներ և ազատազրկում են սահմանել այն քաղաքական, հասարակական գործիչների, հրապարակախոսների և սովորական քաղաքացիների համար, ովքեր կհանդգնեն քննադատել և վիրավորել իրենց։

Փաստորեն դրանք մինչ օրս չեն հասկացել, երբ ողջ ու առողջ ամեն օրվա լուսաբաց են վայելում, դա արդեն իրենց կյանքի ամենամեծ հաջողությունն է, իսկ հայհոյանքն ու վիրավորանքն իրենց վաստակած ուղեկիցն է ողջ կյանքի ընթացքում։

Հանրային գործիչները (անկախ իրենց հայացքներից, զբաղեցրած պաշտոնից, դիրքից և կարգավիճակից) պետք է գիտակցեն, որ երբ գործ ունեն ողջ հանրության հետ, ապա նրանց շարքերում կարող են ունենալ ինչպես աջակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ։ Մարդիկ կարող են իրենց ինչպես գովաբանել, փառաբանել, այնպես էլ՝ հակառակը։ Հայհոյանքից և վիրավորանքից խուսափելու միակ միջոցը դա հայրենանվեր և նվիրական աշխատանքն է, ազնվությունը և բարիք ստեղծելը։

Եթե դուք ձեր ազգադավ գործերով կործանել եք մեր հայրենիքը, պատճառ եք հանդիսացել հազարավոր երիտասարդների մահվան, դավաճանաբար հանձնել եք մեր երկիրը թշնամուն, մեր պետությանը պատճառել եք միլիարդավոր դոլարների կորուստներ, ապա ոչ միայն հիմա, այլև միշտ, ոչ միայն ձեր նվաստ կենդանության օրոք, այլև պատմության ողջ ընթացքում, արժանանալու եք անեծքի, հայհոյանքի և վիրավորանքի։ Այո, միակ բանը, որ դուք արժանիորեն վաստակել եք դա հայհոյանքն ու վիրավորանքն է։

Իսկ ձեր ընդունած անմիտ օրենքները խելամտորեն շրջանցելու հանճարեղ հնարքներ մեր ժողովուրդը կգտնի։

Վայքում ժամանակին մի մարդ է ապրել Հարա անունով։ Նա նույնաբովանդակ շատ «հյութեղ» և, ըստ էության, հայհոյանքներ է հնչեցրել խորհրդային ղեկավարների հասցեին՝ նրանց մեկը մյուսին հաջորդող պաշտոնափոխություններից և անմիտ որոշումներից հետո։ Հիմա Վայքում, այդ հայհոյանքը հնչեցնելու փոխարեն, հանգիստ ասում են «օղորմի Հարային» ու բոլորը հասկանում են, թե ինչ նկատի ունեն՝ պահպանելով Հարա պապիկի հեղինակային իրավունքները։ Հիմա, օրինակ, դժվար է գտնել ավելի մեծ հայհոյանք կամ վիրավորանք, քան եթե մեկին ասես «նիկոլ»։ Կանանց հարցում ավելի մեծ վիրավորանք դժվար թե գտնվի, քան ասես «բարոյական աջակցություն» ցուցաբերող։ Վերջին շրջանում հայհոյանք հիշեցնող անձնանուններ ու եզրույթներ շատ են առաջացել, որոնցով հնարավոր կլինի շրջանցել ցանկացած օրենք ու անկեղծորեն արտահայտել միտքդ ու ցանկություններդ։

Ակնհայտ է մի բան, որ այդ օրենքը հակասահմանադրական է իր ոչ միայն Սահմանադրության 42-րդ հոդվածի, այլև որոշակիության սկզբունքի խախտման իմաստով։ Իրենց իրավաբան համարող, անգամ Սահմանադրական դատարանում աշխատած օրենսդրական նախաձեռնության հեղինակ պատգամավորներից ոմանք, հավանաբար չեն ցանկացել հիշել, որ Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչել հենց որոշակիության սկզբունքին հակասելու պատճառաբանությամբ։

Այսինքն, նախագծի հեղինակները պարտավոր էին հստակեցնել և որոշակիացնել իրենց ձևակերպումները, առավել ևս այն հարցերում, երբ կարգավորումները վերաբերում են մարդուն սահմանադրական իրավունքները սահմանափակելուն, պատասխանատվության (այն էլ քրեական պատասխանատվության) ենթարկելուն։

Օբյեկտիվորեն, իհարկե, նրանցից ավելին սպասել չէր կարելի, սակայն դեռևս կարելի է սպասել, որ Հանրապետության նախագահը կիրացնի իր սահմանադրական լիազորությունը և այդ խեղկատակությունը ստորագրելու փոխարեն կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով դրա սահմանադրականությունը։ Այդ ժամանակ նոր պարզ կլինի, թե «օղորմի Հարային» թևավոր խոսքի հասցեատերերը կմնան միայն ԱԺ յոթերորդ գումարման պատգամավորները, թե նաև՝ նրանց կմիանա Հանրապետության նախագահը»։