Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Ավինյան Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երկրաշարժ՝ Իջևանի մոտ Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է Արտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ում

Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Կարծիք

Հայաստանին դրդում են համաձայնել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր ադրբեջանին հանձնել Արցախի Հանրապետության 5 պլուս երկու շրջանները ու դրանից հետո բանակցել Արցախի կարգավիճակի մասին։ Սա այդպես կոչված փուլային տարբերակն էր։

Առաջին նախագահից հետո, ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները երբեք, կրկնում եմ երբեք չեն բանակցել փուլային լուծումների մասին։ Իրենք առաջ էին տանում փաթեթային լուծումներով տարբերակները` քիվեստյան, մադրիդյան, կազանյան և այլն։ Հոգեբանությունը շատ պարզ էր` եթե դու չունես զիջելու որևէ բան, ապա շատ դժվար է լինելու թշնամու հետ որևէ բանի մասին պայմանավորվելը։ Դրա համար բոլոր պայմանավորվածությունները պետք է նեռարվեին մեկ փաստաթղթում։

Այսօր որոշ մարդիկ պնդում են, որ փաստորեն առաջին նախագահը ճիշտ էր, ու մեզ չհաջողվեց պահել Արցախը։ Սա ինքնին սխալ մոտեցում է, քանզի մեզ ոչ թե չհաջողվեց պահել Արցախը, այլ ՀՀ իշխանությունն այն պայմանավորված պատերազմի միջոցով ուղղակի նվիրեց թշնամուն։

Բայց մի պահ մոռանանք, թե ոնց է այն տրվել թշնամուն և գնահատենք իրավիճակը։

Այսօր 5 պլուս 2-ի փախարեն թշնամու ենթակայության տակ է անցել 5 պլուս 2 պլուս 2 (Հադրութ, Շուշի) շրջանները։ Արդյոք ադրբեջանը ցո՞ւյց է տալիս հաշտության որևէ նշույլ կամ արդյոք թշնամին խոսո՞ւմ է Արցախի՝ բացի ադրբեջանի կազմում լինելուց որևէ տարբերակի մասին։ Իհարկե, ո՛չ։ Հակառակը, իրենք պնդում են, որ Արցախի հարց այլևս չկա։ Իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները կրկին խոսում են ինչ-որ փոխադարձ զիջումների մասին։ Հարց է ծագում՝ էլ ի՞նչ է կարող զիջել Հայաստանը, ի՞նչ։ Պատասխանը պարզ է` Արցախի կարգավիճակը։ Հայաստանին դրդում են համաձայնել ճանաչել ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով իսկ ընդմիշտ փակել Արցախի հարցը։ Պարզ ասած, գրեթե բոլորը պատկերացնում են, որ Արցախը պետք է ունենա ինչ-որ կարգավիճակ, բայց ադրբեջանի կազմում։ Սա, իհարկե, մեզ համար նշանակում է Արցախի հայաթափում և վերջնական կորուստ։

Այսպիսով մենք կարող ենք միանշանակ փաստել, որ առաջին նախագահի կողմից ժամանակին հայտարարած թեզը կյանքի կոչվելու դեպքում մենք ունենալու էինք հենց այն, ինչ ունենք այսօր` կապիտուլացիա և Արցախի հանձնում։

Մի այլ հարց է, որ մեր բնակչության մի լուրջ մաս դեռ չի գիտակցել այսօրվա իրականության կործանարար հետևանքները, քանզի իրենց պատկերացմամբ՝ Արցախը խոչընդոտում էր Հայաստանի զարգացմանը։ Բայց դա էլ ժամանակի հարց է։ Այսօր տնտեսության մեջ անհայտ ծագման գումարներ ներարկելով՝ իշխանությանը դեռևս հաջողվում է մարդկանց ձեռքը փող տալ և դրանով զերծ պահել իրականությանը ճիշտ գնահատական տալուց։

թուրքիան և որոշ գերտերություններն այժմ անելու են ամեն բան, որպեսզի Հայաստանում ամրապնդվի իրենց համար շատ կարևոր թեզը` Արցախը խանգարում էր Հայաստանի զարգացմանը։ Մարդկանց գրպանները գումար դնելով` վերջնականորեն սպանելու են հայի տեսակը։ Այո՛, մեզ գնում են, ինչպես աճուրդի հանած մի անպետք նկարի։ Այնքան, որ ուրիշը հանկարծ չգնի։ Իսկ գնելուց հետո էլ մեզ ոչնչացնելու են, քանզի իրենց պատկերացմամբ՝ լավ հայը մահացած հայն է։ 1915-ին ավարտի չհասրած գործն իրենք պետք է ավարտեն։ Եվ ինչպես այդ ժամանակ հայը չտվեց իրական պայքար, չի տալիս նաև այսօր։ Չի տալիս, քանի որ իրեն գնում են, իսկ մենք փող շատ ենք սիրում, երևի հայրենիքից էլ շատ...

1994-ից մինչև 2018-ը Հայաստանում ու Արցախում ապրած հայերը դեռ չեն հասկացել, որ իրենք հազարամյակների մեջ ամենաերջանիկ հայերն են եղել, բայց կհասկանան, քանզի կյանքն այլևս երբեք նույնը չի լինելու...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից