Արտահայտվելու կոչեր եմ կարդում. կոչեր մարդկանցից, որոնք լուռ համաձայնությամբ ողջունեցին արդեն Արցախի, վաղը մեր պետականության կորուստը
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ պայքարել է երեկ, կպայքարի վաղը եւ կկանգնի թատրոնների կողքին, անկախ ամեն ինչից։
«Մտնենք անկեղծության դաշտ, քանզի թատրոնների թեմայով արտահայտվելու կոչեր եմ կարդում: Նաեւ քննադատություն, որ շատերը լռում են:
Կոչեր այն մարդկանցից, ովքեր լուռ համաձայնությամբ ողջունեցին արդեն Արցախի, վաղը մեր պետականության կորուստը...
Լուռ համաձայնությամբ մարսեցրին ոչնչացված տղաների մի սերունդ:
Բա երբ մարդիկ պայքարում էին, չգիտեի՞ն՝ ինչ է լինելու։ Քանի՞սը ձեզնից սատարեց։ Փողո՞ց.. չէէէ...
Քանի՞ արվեստագետ լայքեց որեւէ հակաիշխանական գրառում։ Շատ քիչ: Իսկ քանի՞սն են ձեզանից հրճվել սմայլիկներով, երբ իմ նմաններին «թաղում» էին ֆեյքերը։
Այո... Շատ վատ բան ա թատրոններ փակելը: Բայց էս պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ ես «աթոռակռիվ էի անում», իսկ դուք վեհ էիք:
Ես պայքարել եմ երեկ, կպայքարեմ եւ վաղը ու կկանգնեմ թատրոնների կողքին, անկախ ամեն ինչից` արվեստը միակ ուժն է ինչը կարող է դիմակայել ազգի դեգրադացմանը:
Իմ կյանքում բան չի փոխվել: Ես երկրի ներսում ունեմ մեկ թշնամի ու ընդամենը մի Հայրենիք»,- գրել է նա։


















































Թատրոններում մարդիկ ստանում են 60 000-70 000 դրամ ու հիմա նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» է նրանց. Մհեր Մկրտչյան
Սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ
«Եթե լինի նոր պատերազմ». Մհեր Մկրտչյան
Դուք ձեր վախկոտ տեսակին համարժեք քայլ եք անում. Մհեր Մկրտչյան
Որ կնգադ գան ողջունեն` ինչ փոխշահավետ առաջարկ պետք ա ունենաս. Մհեր Մկրտչյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ