Հադրութի ու Շուշիի շրջանների արցախցիները շատ ավելի ամուր կպահեն հայրենի հողը
Արցախի Քաշաթաղից հեռացած կամ տեղահանված բնակիչների մի մասը հայտարարում է, թե ոչ մի կերպ չի ցանկանում կրկին Արցախում հաստատվել' պահանջելով իրեն տուն կամ գումար հատկացնել ՀՀ-ում։ Նրանք այն հայերն են, որոնք 1990-ականներին ՀՀ-ից են տեղափոխվել Արցախ վերաբնակեցման։
Բերձորում, Աղավնոյում և Սուսում հայերը կարող են ապրել, թեպետ դեռևս կան որոշ անվտանգային և կենղացային խնդիրներ, որոնք ևս կարճ ժամանակում կհաղթահարվեն։ Ամեն դեպքում այնտեղ այսօր ապրում են քիչ թվով հայեր, որոնք ոչ ադրբեջանցիների զոհ են դառնում, ոչ էլ սովից մեռնում են։ Ամենադժվար պահերին հենց նրանք պահեցին Բերձորը, այսօր էլ նրանք Բերձորում են։
Արցախի կառավարությանը առաջարկել եմ այն քաշաթաղցիներին, որոնք չեն ցանկանում կրկին ապրել նշածս բնակավայրերում, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ այդ մարդկանց բնակարան հատկացնել այնտեղ, որտեղից նրանք հեռացել են 1990-ականներին, իսկ Բերձորի, Սուսի և Աղավնոյի նրանց տներն ու ունեցվածքը տալ Արցախի գրավյալ տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին։
Ինքս իմ կապերով գտնելու եմ բարերարների և գործարարների, որոնք նաև ֆինանսական օգնություն կհատկացնեն Բերձորում, Աղավնոյում ու Սուսում ապրող հայերին։
Հադրութի ու Շուշիի շրջանների արցախցիները շատ ավելի ամուր կպահեն հայրենի հողը։ Նրանք սովոր են թշնամու հարևանությամբ ապրելուն և լավ են գիտակցում, որ միայն հողի վրա ապրելով են այն պահում։


















































Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ բրիտանական կամ թուրքական ազդեցության գործակա՞լ է
Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է իր հերթական օգտագործված զինակցին
ՀՀ-ում քաղաքացիներին համոզում են թուրքի հետ քիրվայություն անել, գլուխը կախել
Մեր հանրությունը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ ինքն իր հայրենիքից տեղյակ չէ․ Նաիրի Հոխիկյան
ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...