Վեր կաց, Հայ մարդ, զարթնիր քո նիրհից․ Քո թիկունքում՝ քո սուրբ հողերը թշնամուն հանձնելու շուրջ են պայմանավորվում
Վեր կաց, Հայ մարդ, զարթնիր քո նիրհից։ Քո թիկունքում՝ քո սուրբ հողերը թշնամուն հանձնելու շուրջ են պայմանավորվում։
Փաշինյանն ու քաղաքական բոլոր գործիչները այսօր կան, վաղը նրանց մասին չեն էլ հիշելու, իսկ քո զավակները կմնան անտուն ու անհայրենիք։
Վեր կաց ու ձեռք մեկնիր քո հայրենակցին, սիրով լսիր նրան, գնա ընդառաջ։ Թույլ մի տուր սահմանազատման կամ խաղաղության որևէ պայմանագրի քննարկումն անգամ, քանի դեռ չեն ճանաչել Արցախիդ՝ որդուդ անկախությունն ու քո բնական իրավունքները, քանի դեռ թուրքը դուրս չի եկել քո հողից ու չի ճանաչել քո իսկ բնօրրանում քո ապրելու, երջանիկ լինելու, զարգանալու իրավունքները։
Համազգային միասնությունն ու միակամությունն են, որ մեզ կփրկեն ու կերաշխավորեն մեր ապագան մեր իսկ տանը։
Հարկավոր է միջազգայնացնել Հայաստանի ու Արցախի հարցերը։ Մինսկի խմբից մինչև ՄԱԿ ու միջազգային դատարաններ։
Խորհրդային սահմանները գծված են Թուրքիայի ու Ռուսաստանի որոշումներով։ Մենք լռելու և անտարբերության իրավունք չունենք։
Հեղափոխակա՞ն ես, թե՞ հակահեղափոխական, հի՞ն ես, թե՞ նոր, Սև ե՞ս, թե՞ սպիտակ՝ մեկն ես՝ Հայ, Արմեն։ Քո տեսակի, քո կենսատարածքի, քո տան, քո բնակարանի, քո ապրելու ու գոյատևելու խնդիրն է դրված այսօրվա քաղաքական սեղաններին։ Դու պիտի զգոն լինես ու պատասխանատու։ Դու պիտի բռունցքվես ինքդ քո շուրջ ու դուրս գաս, քեզանով հրապարակներ ու փողոցներ լցնես, որպեսզի թույլ չտաս անդառնալի կործանման գործընթացները։
Վեր կաց, Հայ Երիտասարդ։
Քո ապագայի հարցն են արծարծում նրանք, ովքեր թքած ունեն, թե ինչպես կգոյատևես։ Մի՞թե արյունդ չի եռում այսօրվա անարդարություններից ու դաժանությունից։ Մի՞թե հացով է միայն ու երակներիդ մեջ ոգեղեն կրակ չկա։ Մի՞թե անիմաստ են զոհվել մեր նահատակները։ Մի կողմ դիր այսօրվա խնդիրները և ապրիր վաղվա օրով, վաղվա համար։
Զարթնիր Հայ զինվորական ու սպա, աշխարհազորային ու անվտանգության աշխատակից։ Զարթնիր, եթե երակներիդ մեջ մի կաթիլ պատվախնդրություն ու վրեժ կա, եթե գիտակցում ես այսօրվա կործանարար քաղաքական ընթացքները, մի լռիր, մի նիրհիր, մի հանգստացիր, այլ բարձրաձայնիր ու միացիր նրանց, ովքեր դեռ արթուն են, ում չի խլցրել համաշխարհային հեղափոխության թավշյա թմբիրը։
Աթնացիր, իմ սփյուռք, իմ համայն հայություն։ Արթնացիր ամենուր, որտեղ կաս։ Դու ես մեր պատմական հայրենիքի ու ինքնության պահանջատերը, մեր լինելության երաշխավորը։ Մի կողմ դիր հատվածականություն ու տեղային մտածողություն, կուսակցականութություն ու պատեհապաշտություն։ Քո Հայրենիքը քո միասնական կամքի կարիքը ունի այսօր։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...