Սա մեր ժողովրդի զգալի մասի մթագնած ընտրության անմիջական արդյունքն է, որով նա գերադասեց բարձրագոչ անբոխավարներին լռելայն հերոսներից
«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ՀՀ Նախագահի հրամանագրով (իրականում վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ) գեներալ Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Ցավոք, հունիսի 20-ին կայացած «ընտրություններից» հետո սա դարձել էր անխուսափելի, և այս նույնն է սպառնում բոլոր այն հրամանատարներին, որոնք քաջություն են ունեցել երբևէ հակադրվել այսօրվա վարչապետի պաշտոնակատարի կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը։
Ես պատիվ եմ ունեցել բազմիցս շփվել գեներալ Խաչատուրովի հետ, և մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել նրա կողմից ղեկավարված տարբեր ստորաբաժանումների հետ։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ 3-րդ բանակային կորպուսը գեներալ Խաչատուրովի գլխավորությամբ դարձել էր մեր լավագույն զորամիավորումներից մեկը, և մշտապես պատվով է կատարել մեր երկիրը պաշտպանելու իր պարտականությունը՝ պատահական չէ, որ այս կորպուսի պատասխանատվության գոտում մենք տարիների ընթացքում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել, մի շարք ուղղություններով նույնիսկ կարողացել ենք առաջ գնալ, իսկ գեներալ Խաչատուրովն էլ իր նախաձեռնողական գործողությունների և հմուտ ղեկավարման համար դեռևս մեկ տարի առաջ այս ժամանակ պարգևատրվել էլ Մարտական Խաչի 1-ին աստիճանի շքանշանով։
Ի դեմս գեներալ Խաչատուրովի, մեր երկիրը և ժողովուրդը այսօր զրկվում է իրեն անմնացորդ նվիրված, անխոնջ ծառայող, աննկուն և խիզախ հրամանատարից։ Ցավոք, սա մեր ժողովրդի զգալի մասի մթագնած ընտրության անմիջական արդյունքն է, որով նա գերադասեց բարձրագոչ անբոխավարներին լռելայն հերոսներից։ Դրա արդյունքում մենք դեռ կարող ենք նորանոր կորուստներ ունենալ, սակայն ամեն ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը, և մենք էլ արժանի ենք նրան, ինչ ինքներս ընտրել ենք։ Ես անձամբ շարունակելու եմ պայքարել մեր երկրի և պետության համար, մինչ այդ ցանկանում եմ իմ երախտիքը հայտնել գեներալ Խաչատուրովին՝ իր անբասիր ծառայության, աննկուն կեցվածքի, և մարտական կորովի համար։ Պինդ եղեք, պարոն գեներալ, փառք և պատիվ Ձեզ!»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...