Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Կարծիք

Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն

2021 թվականի հուլիսի 3-ի երեկոյան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով և նրա ուղեկցությամբ Բաքվից Երևան են վերադարձել 15 հայ ռազմագերիներ։

Խնդրի մարդկայնորեն արդարացված հուզական բաղադրիչը հաղթահարելուց հետո, կարծում ենք, կարելի է կատարել փաստերի համադրություն՝ իրատեսական գնահատականների և եղելությունը ճիշտ հասկանալու համար։

Նախ՝ Արցախում 44-օրյա պատերազմի սանձահարման և դրա բոլոր հետևանքների (մարդկային հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, ավերածություններ, տարածքների կորուստներ, միլիարդավոր դոլարների վնասներ և այլն) համար անձնական պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդ՝ գերիների վերադարձի հետ կապված խնդիրը հստակ կերպով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետը սահմանում է․ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Ընդ որում, ի տարբերություն, հայտարարությամբ Ադրբեջանին տարածքների վերադարձի կետերին, այս կետի համար ժամկետներ սահմանված չեն, ինչը ենթադրում է (հաշվի առնելով նաև դրա հումանիստական և մարդկանց կյանքին, առողջությանը և արժանապատվությանը վերաբերող հանգամանքը) պետք է կատարվեր անհապաղ՝ հնարավոր սեղմ ժամկետում։ Ի դեպ, Հայաստանն այդ հայտարարության այդ կետով սահմանված, ի թիվս մյուս կետերի պարտավորությունների, կատարել է վաղուց, որի հետևանքով Հայաստանում այլևս գոյություն չունեն ադրբեջանցի ռազմագերիներ։ Ավելին, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել նաև տարիներ առաջ դիվերսիոն նպատակով ներթափանցած և հայ պատանուն սպանած ադրբեջանցիների, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել էին ազատազրկման և կրում էին իրենց պատիժը։ Այն, որ մինչ օրս Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այս կետը մնում է ամբողջությամբ չկատարված, դա հայկական դիվանագիտության, ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ձախողման հետևանք է։ Հայաստանի պետության ղեկավարի կարգավիճակում, սպասարկելով բացառապես թշնամու շահերը, նա չի կարողանում կյանքի կոչել եռակողմ հայտարարության մեջ ամրագրված անգամ ամենատարրական, հումանիտար նշանակության դրույթները, փոխարենը կատարելով Ադրբեջանի շահերից բխող բոլոր մյուս կետերն ու պարտավորությունները։

Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի մասին քարտեզների տրամադրմանը, ապա դա նախատեսված չէ ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում, ո՛չ էլ որևէ այլ փաստաթղթում։ Դա Ադրբեջանի կողմից ներկայացված հավելյալ պահանջ է, որը հայկական կողմը կատարում է, ըստ էության, առանց նախապայմանների՝ հերթական անգամ սպասարկելով Ադրբեջանի շահերը։ Հարկ է նկատել, որ ականապատ դաշտերի քարտեզների ստացման խնդիրը հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այդ հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բարձրացրել է գրեթե բոլոր իրավասու միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների առջև։ Առանց այդ տեղեկությունների, Ադրբեջանն, ըստ էությանը, փաստացի զրկված էր այդ տարածքներն ամբողջությամբ յուրացնելու հնարավորությունից, ինչ համար իրենց պահանջվելու էին տասնյակ տարիներին, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ծախսեր և մարդկային հսկայական կորուստներ։

Հայկական կողմի համար ականապատ դաշտերի մասին տեղեկությունները դրանք ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են, որոնք թշնամուն տրամադրելը ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նկարագրված հանցագործություն է՝ պետական դավաճանություն («Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է վստահաբար պնդել, որ 2021 թվականի հուլիսի 3-ին ոչ թե տեղի է ունեցել գերիների վերադարձ, այլ թշնամուն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման պետական դավաճանություն, իսկ դրա դիմաց, դեռևս պաշտոնապես չհայտարարված գերիների ընդամենը մի քանիսի վերադարձը, նպատակ ունի հասարակական հուզական տրամադրությունների ստեղծման միջոցով՝ քողարկել կատարված հանցագործությունն ու հայրենիքի դավաճանությունը։ Ի դեպ, ՀՀ կառավարությունը ոչ միայն պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը, այլև այն ներկայացրել է իբրև «բարի կամքի դրսևորում», իսկ տարածքները ներկայացրել ոչ թե հայկական (Վարանդա և Կովսական), այլ ադրբեջանական (Ֆիզուլի և Զանգելան) տեղանուններով։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կատարվում է պետական դավաճանություն, քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանը, չնայած որ հայտարարեց, որ գերիների վերադարձի համար պատրաստ է տրամադրել իր որդուն, սակայն, իրականում տրամադրեց պետական հույժ գաղտնի համարվող տեղեկություններ, և նաև հայտարարեց, որ պատրաստ է այդ գործողություններին հաղորդել շարունակական բնույթ, ինչը ցավոք, հերթական անգամ, անտեսվեց Ազգային անվտանգության մարմինների կողմից, որոնք շատ ավելի պրիմիտիվ և պարզ դրվագներով, պետական դավաճանության մեղադրանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։

Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դավաճանը՝ Ադրբեջանին հեշտությամբ հաջողվում է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Նրանք, Նիկոլ Փաշինյանի ձեռքով, նախ ստացան շուրջ երեք տասնամյակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները, հիմա ստանում են այդ տարածքների յուրացման բոլոր ֆիզիկական հնարավորությունները, ավարտված են համարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ներխուժում են Հայաստանի տարածք, Թուրքայի հետ ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու համաձայնագրեր, շարունակում են գերության մեջ պահել Հայաստանի քաղաքացիների և նրանց տրամադրման համար դնել նոր, իրենց համար շահեկան պահանջներ և այլն։

Այս աղետալի ընթացքը կանգնեցնելու մեկ միջոց գոյություն ունի, րոպե առաջ ոչ միայն իշխանությունից, այլև մեր հանրային կյանքից պետք է վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը։