«Մենք կստեղծենք պայմաններ Լեռնային Ղարաբաղում մարդկանց նորմալ ապրելու համար». Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ուղիղ կապի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` ընդգծելով, որ ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունից ամենաշատն օգուտ կունենան ԼՂ բնակիչները:
«Ռուսաստանն իր դերակատարումն է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում, քանի որ եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, մենք կստեղծենք պայմաններ մարդկանց բնականոն կյանքի համար, ինչի կարիքը ունեն Ղարաբաղի բնակիչները: Անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերել է kp.ru-ն:
Պուտինի խոսքով` ենթակառուցվածքների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հստակեցղման հետ կապված խնդիրներ կան, հատկապես այն տեղերում, որտեղ երբևէ սահման չի եղել երկրների միջև:
«Մենք գտնվում ենք այս աշխատանքի ընթացքի մեջ, մենք ստեղծել ենք եռակողմ խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Եվ այս աշխատանքի շահառուները, առաջին հերթին, կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները», - ընդգծել է Պուտինը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով