Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը Հաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցը

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը
Հայաստան

Շուշիում թողեցի թատրոնն իր ունեցվածքով, ամբողջ արխիվը, իմ 53 տարվա արխիվը: Մտածում էի՝ հաղթելու ենք, հետ ենք գնալու

Պատերազմի օրերն էին։ Շուշին ռմբակոծվում ու հրետակոծվում էր։ Քաղաքի բնակիչներին սկսել էին տարհանել։ Ավոտբուսներով բակեր էին մտնում, մարդկանց խնդրում հավաքել առաջին անհրաժեշտության իրերն ու արագ իջնել։ Նրանց ասում էին, թե նորից հետ են գնալու Շուշի։ Հոկտեմբերի վերջին քաղաքում քիչ թվով մարդիկ էին մնացել, գրում է hetq.am-ը։

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանն ամեն առավոտ աշխատանքի էր գնում հրետակոծվող քաղաքում։ Նա բացում էր թատրոնի փակ դուռը, բարձրանում իր աշխատասենյակը եւ սովորականի պես, ասես ոչինչ չէր եղել, աշխատում էր։ Նոր ներկայացում էին պատրաստում՝ Հովհաննես Թումանյանի «Պոետն ու մուսան»։ Այն, սակայն, այդպես էլ անավարտ մնաց։ Թատրոնի աշխատակիցներից շատերն արդեն տարհանվել էին քաղաքից։ Իսկ Լեոնիդ Հարությունյանը չէր էլ մտածում Շուշիից դուրս գալու մասին։ Պայուսակը, որով ամեն օր աշխատանքի էր գնում, այսօր դարձել է նրա ամբողջ «տունը»:

Լեոնիդ Հարությունյանը գյումրեցի է: 1975 թ. հրավիրվել էր Ստեփանակերտի թատրոն. նախ որպես դերասան, ապա ռեժիսոր աշխատեց: 1988 թ. թատրոնում ներքին խժդժությունների պատճառով Գյումրի էր վերադարձել: Երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ի առավոտյան, տիկնիկային թատրոնում փորձ էր նշանակել: Չնայած դերասաններն ընդդիմացել էին փորձի վաղ ժամի համար, բայց գնացել էին: «Ժամը 12-ից 20 րոպե շուտ ընդմիջում տվեցի, ասացի՝ ընդմիջում կանենք, հետո կխոսենք, եւ այդ պահին ցնցումն սկսվեց։ Մեր մեծ դերասաններից մեկը՝ Վոլոդյա Ասատրյանը, ասաց՝ ժաժք է, ժաժք է։ Տեղներիցս թռանք։ Որտեղ նստած էի, երկաթե ոտքերով լայն բազկաթոռ էր, պատն ընկավ ուղիղ այդ տեղի վրա։ Ովքեր կային թատրոնում, ողջ մնացին։ Ովքեր ընդդիմացել էին, երկրաշարժից հետո լացելով եկան ինձ մոտ, ասացին՝ Լեոնիդ ջան, շնորհակալ ենք, մեզ փրկեցիր, դու մեզ պարտադրեցիր առավոտյան շուտ գալ փորձի, եթե չգայինք, գուցե հիմա ողջ չլինեինք»,- հիշում է գյումրեցի ռեժիսորը։

1995 թ. Հարությունյանին կրկին խնդրում են վերադառնալ Ստեփանակերտի թատրոն: Երկրորդ անգամ գնալու որոշումը բարդ էր, բայց հետպատերազմյան իրավիճակը, ապա այն մտայնությունը, որ թատրոնն իր կարիքն ունի, ստիպեցին դարձյալ հետ գնալ Ստեփանակերտ: Այստեղ աշխատել է մինչեւ 2007 թ., որից հետո տեղափոխվել է Շուշի, որտեղ սաղմնային վիճակում երեք թատրոններ կային՝ մանկապատանեկան, տիկնիկային եւ դրամատիկական: Հարությունյանը դրանք միավորեց մեկ թատրոնի տանիքի տակ՝ չխախտելով ժանրային առանձնահատկությունները: Դրան ավելացրեց նաեւ պոեզիայի ժանրը (մինչեւ 2014 թ. նա եղել է թատրոնի տնօրենը, ապա՝ գեղարվեստական ղեկավարը):

Թատրոնը մշտական շենք չուներ։ Տեղից տեղ էին «թափառում»։ Զրուցակիցս ժպիտով է հիշում, թե ինչպես էին 16 քմ մակերեսով սենյակում ներկայացում բեմադրել, որին ներկա էր Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը։ Իսկ երբ Շուշիի մշակույթի տունը կառուցեցին, թատրոնը ձեռք բերեց իր մշտական տեղը։ Լեոնիդ Հարությունյանի խնդրանքով կցակառույց էին պատրաստել թատրոնի համար, բեմն էին մեծացրել։

Պատերազմի օրերին Շուշիի մշակույթի տան շենքի գետնահարկը որպես ապաստարան էր ծառայում քաղաքացիներին։ Հոկտեմբերի 7-ի ռմբակոծության օրը թատրոնի գեղարվեստական ղեկավարը սովորականի պես իր աշխատասենյակում էր։ Հիշում է, որ այդ օրը ոստիկաններն անընդհատ ներսուդուրս էին անում շենք, վերեւում էլ անօդաչու թռչող սարքերն էին պտտվում:

«Մեկ էլ որ ռումբը չխփեց, լուսամուտից նայում եմ, շենքը գնում է: Դահլիճի վրա էր ընկել, ավերակ էր դառել այն: Ես դուրս թռա շենքից: Տեսա պատգարակներով ոստիկաններին դուրս են բերում շենքից: Մի երիտասարդ, հրաշք տեսքով ոստիկան հենց պատգարակին մեռավ: Մտա ներս, տեսա մի ոստիկան կպել է աթոռին՝ արյունը չռում էր դեմքից, հրաժարվում էր դուրս գալ, սթրեսի մեջ էր: Դահլիճի տակ նաեւ ապաստարան կար, մեկ էլ նկատեցի, որ այդտեղից մի ծեր կին, ոնց որ մահվան ուրվականը, ուզում է դուրս գալ»,- վերհիշում է զրուցակիցս:

Թատրոնի գույքը փոշու մեջ էր: Փորձասենյակների, գրիմանոցների դռները պոկված էին եւ մի կողմ նետված: «Առաջին հարկից մինչեւ երկրորդ հարկ սկսեցի մաքրել, լվանալ: Ասացի՝ Աստված պահել է, ուրեմն՝ հետ կգանք, կվերանորոգենք: Ներքեւի կողպեքն էլ պոկվել էր, մի մուրճ գտա, սարքեցի, բանալին մոտս էր, փակեցի»,- ասում է զրուցակիցս:

Դրան հաջորդող օրերին կրկին սկսել էր աշխատել: Ընդմիջումներին նկուղ էր իջնում՝ մարդկանց հետ խոսելու, նորություններ իմանալու համար:

Լեոնիդ Հարությունյանն ասում է՝ չէր թաքնվում, մտածում էր, թե ինչ կլինի՝ կլինի: Մի անգամ էլ, երբ բարձրացել էր աշխատասենյակ, պայուսակի մեջ բանալին չէր գտել: Տուն հասնելու փոխարեն իջել էր ապաստարան, մտածել էր՝ մի քիչ կխոսի բնակիչների հետ, հետո ավելի ուշ կգնա տուն՝ բանալու հետեւից: Երբ իջել էր նկուղ, այնտեղ ապրողներից մեկն ասել էր, որ թատրոնը ռմբակոծել են: Ռումբը պայթել էր հենց իր աշխատասենյակի առաջ: «Եթե բանալին վերցրած լինեի ինձ հետ, այսօր զրույց չէինք ունենա»,- նկատում է նա:

Քաղաքում գնալով ավելի վտանգավոր էր դառնում մնալը: Ռմբակոծությունը չէր դադարում: Մինչեւ հոկտեմբերի 31-ը Լեոնիդ Հարությունյանը եղել է Շուշիում: «Ես չէի մտածում, որ թուրքը ոտք կդնի Շուշիում: Մտածում էի, որ հաղթելու ենք, հետ ենք գալու»,- նշում է նա:

Թատրոնի ղեկավարը Շուշիում մնում էր դստեր՝ Շուշանի հետ: Հենց վերջինիս անվտանգությունից ելնելով էլ՝ որոշել էր դուրս գալ քաղաքից: Սակայն այդ ժամանակ ոչ ավտոբուսներ կային, որ կտանեին նրանց, ոչ էլ մեքենաներ: Երբ Շուշիի քաղաքապետի մոտ էր գնացել՝ հարցնելով, թե արդյոք Երեւան գնացող մեքենա կա Շուշանին տանելու համար, բացասական պատասխան էր ստացել: Այդտեղից դուրս գալուց հետո ճանապարհին մի մեքենա էր մոտեցել, որը Երեւանից լրագրողներ էր տարել Արցախ: Վարորդը, որ հետո պարզվեց, արտգործնախարարության աշխատակցիներից էր, նրանից ներողություն էր խնդրել, ասել, որ ուտելիք է մնացել, եթե իրեն տա, հո չի նեղանա, չի ուզում հետ տանել Երեւան: Մեքենան դատարկ էր: Այդ ժամանակ էլ Լեոնիդ Հարությունյանը խնդրել է իրեն եւ դստերը Երեւան հասցնել:

Շուշանին դժվարությամբ համոզեցին Շուշիից դուրս գալ: Նա մի քանի պայուսակներ էր հավաքել իրերով՝ Երեւան բերելու համար, հայրն ասել էր, թե ինչու է այդքան հավաքում, մեկ է՝ հետ են գնալու: Միայն սպասքով լցված մի պայուսակ են բերել իրենց հետ: Շուշանը իր պահոցից միայն 5 հազար դրամ էր վերցրել՝ ասելով, թե միեւնույնն է՝ շուտով վերադառնալու են: Նա Շուշիից դուրս եկավ տնային հողաթափերով:

Դեպի Երեւան ճանապարհին անընդհատ լսվում էին ռումբերի պայթյունները, դրանք ավելի մոտ էին թվում:

«Շուշիում թողեցի թատրոնն իր ունեցվածքով, ամբողջ արխիվը, իմ 53 տարվա արխիվը: Մտածում էի՝ հաղթելու ենք, հետ ենք գնալու»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Մենք լռում ենք։ Հուզմունքի մի թրթիռ անցնում է Շուշիում ամեն ինչ թողած մարդու դեմքով։ Ասում է՝ հիմա էլ հոգով այնտեղ է։

Շուշիում անցկացրած վերջին օրերն իսկապես ծանր ու տխուր էին։ Թախծի մի ամպ իջնում է զրուցակցիս դեմքին։ «Կենդանիները որբացած ման էին գալիս։ Երբ մարդ էին տեսնում, զարմացած նայում էին։ Երբ գիշերով իջնում էի, լույս չկար, հեռախոսիս լույսն էի վառում։ Շները, կատուները ոտքերի արանքով նվնվալով քայլում էին։ Նրանք որբացած էին։ Այն աչքերը, որ մարդ էին տեսնում, մի տեսակ ուշադիր․․․ Ապշելու բան է»,- ասում է նա։

Մի անգամ մզկիթի կողքի շենքով տուն գնալիս մի հսկա գամփռ մոտեցել էր Լեոնիդ Հարությունյանին: Ասում է՝ շներից առհասարակ վախենում է, եւ այդ գամփռը դունչը քսում էր իրեն, հոտոտում։ Այդ պահին թատրոնի դերասանուհիներից մեկի եղբորն էր տեսել, ով ասել էր, որ վախենալ պետք չէ, շունն իր շղթան կտրել է ու մարդ է փնտրում քաղաքում։ Հարությունյանին տեսնելով՝ որպես հարազատ էր ընդունել։ «Այդ որբությունը, պատերազմական ահասարսուռ վիճակը կենդանուն մարդկային զգացմունքի էր բերել»,- նշում է զրուցակիցս։

Ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը լսելուց հետո չէր հավատում, որ Շուշին ընկավ, եւ երբեք չէր մտածի, որ այնտեղ թուրքի ոտք կմտնի։ Զրուցակցիս խոսքով՝ մենք պարտվել ենք ճակատամարտը, սակայն պատերազմը մշտապես եղել է, կա եւ շարունակվելու է։ Նրա բնորոշմամբ՝ դա Հայկի եւ Բելի պատերազմն է։ Մեր զրույցի վերջում ավելացնում է՝ Շուշին էլ է հետ գալու, Հադրութն էլ, եւ ինքը միանալու է դրա համար պայքարին։

Հիմա Լեոնիդ Հարությունյանի ամբողջ «ունեցվածքը» այն մի պայուսակն է, որով աշխատանքի էր գնում-գալիս։ Շուշիից հեռանալուց առաջ հավաքելով առաջին անրաժեշտության իրերը, ինչպես նաեւ իր գրպանի գիրքը՝ դերասաններից նվեր ստացած «Նարեկը», համոզված էր, որ շուտով վերադառնալու է։ Ասում է՝ հիմա ապրում է օդից կախված վիճակում։ «Թող ինձ ներեն իմ երեխաները, եղբայրները, հարազատները, որոնք իրենց տներն ունեն, եւ ես այնտեղ քնում եմ, բայց իմ տունը չէ։ Հիմա էլ գիտեմ, թե Շուշիում եմ։ Իմ տունն էլ, թատրոնն էլ այնտեղ են»,- ասում է Լեոնիդ Հարությունյանը։