Եթե էդ քարտեզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչու հիմա
Շնորհավորում եմ գերիների վերադարձի կապակցությամբ հարազատներին ու բոլորիս։ Աչքներս լույս, որ մեր տղերքը վերադարձան։ Բայց առնվազն նույն այդ գերի ընկածները մի քանի հարց պետք է ունենան դեռևս վարչապետի պաշտանակատար աշխատողին, որն առաջինը ավետեց լուրը, դրեց լուսանկար և էժանագին փիարվեց։
էդ ո՞նց եղավ, որ դու չունես ԱԳ նախարար ու տեղակալներ, դիվանագիտական բլոկդ գործից դուրս է եկել, ու Հայաստանը էս պահին ներկայացնող չկա, դու էլ ամբողջ օրը քարոզարշավի մեջ ես, գինի ու արաղ ես քաշում գլուխդ ու հիմար-հիմար դուրս տալիս, քո ամբողջ աշխատակազմը, պետական ռեսուրսն օգտագործում ես քո հանրահավաքները գոնե մարդկանց ներկայութփյամբ ապահովելու համար, մարդկանց ես քշում-տանում միտինգներիդ․․․ էս պայմաններում էդ ո՞վ վիզ դրեց, որ 15 հոգու բերեց։
Կամ՝ եթե էդ քարտեզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչու հիմա։ Եթե դու չես արել, դու կապ չունես, դա արել է, օրինակի համար՝ «քո կիրթ եղբայրը», ինձ մոտ հարց կառաջանա՝ էդ ո՞նց ղավ, որ քո կիրթ եղբայրը հենց էսօր քեզ նման լավություն արեց, նախընտրական շրջանում։ Կարող է՞ պայմանավորվել եք, որ հենց ասես՝ բաց թողնի։ Կարող է՞ պայմանավորվել ես, որ բոլորին բաց չթողնի միանգամից, այլ մի 15-15 հոգանոց խմբերով, որ ուրախ լուսանկար հրապարակես ու քեզ ծափահարեն։
Կարող ա՞ հենց սրա համար էիր ասում՝ գերության մեջ մնացող մեր եղբայրները մեզ կներեն՝ մեկ-երկու ամիս ավելի մնալու համար։ Այսինքն՝ դու մի քանի ամիս արդեն այ էս քաղաքական խաղերով պայմանավորված՝ պահում ես։
Այս հարցերը, կարծում եմ, կառաջանան ոչ միայն հասարակության մեջ մտածող մարդկանց մոտ, այլև գերությունից ազատված մեր հայրենակիցների ու նրանց հարազատների մոտ։ Ինչո՞ւ էին նրանք ապրում դժոխքի մեջ 7-8 ամիս, եթե պաշտոնակատարը կարողանում էր տալ քարտեզները, որը, ըստ նրանց, ոչինչ չի ներկայացնում իրենից։ Եթե կարողանում էիր, ինչո՞ւ չէրիր տալիս, սպասում էիր, որ քարոզարշավին դիշովի փիարվե՞ս։
Ինչ վերաբերում քարտեզների կարևորությանը, դա մասնագետներն արդեն ասում են, չեմ մտնում էդ դաշտ։
Աստված գիտի, թե քանի գերի դեռ ունենք ու սա ինչեր է նախատեսում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...