«Նիկոլը դիտավորյալ գերիներին չէր ազատում, որպեսզի նրանց օգտագործի իր քաղաքական խաղերում…». Գագիկ Համբարյան
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը նաև ապացուցեց, որ անսիրտ սրբապիղծ կենդանի է…
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարաության, 15 հայ գերիները ազատվել են Ակնայի տարածաշրջանի ականապատ տարածքների քարտեզը Բաքվին տրամադրելու դիմաց…
Ի՞ս կ չէր կարելի այդ քարտեզներն Ադրբեջանին տալ մի քանի ամիս առաջ, երբ նա դա ուզում էր և այդ ժամանակ ազատել մեր գերիներին՝ ավելի շուտ նրանց ազատություն տալով, եթե վերջում այդ քարտեզները միևնույն է տալու էիր…
Ինչպես տեսնում ենք, դավաճան Նիկոլը իր կողմից Բաքվին հանձնած գերիների ազատագրումը հետաձգում էր մեկ նպատակով՝ նրանց վերադարձը հայրենիք օգտագործել դիվիդենտներ ստանալու համար՝ ԱԺ ընտրություններից առաջ հանրությանը իր կողմը գրավելու նպատակով…
Հիշեցնեմ, որ Բաքուն մի քանի ամսիս է ակնակրում էր «ականապատ տարածքների քարտեզները գերիների դիմաց» օպերացիայի մասին, որին պաշտըոնական Երևանը չէր արձագանքում…
Հիմա պարզ է, թե ինչու՛. Իլհամն ու Նիկոլը, հավանական է, այդ օպերացիան այս օրերի համար էին նախատեսել՝ Իլհամը ստանում է այդքան անհրաժեշտ քարտեզները, իսկ Իլհամի կողմից նվաստացված Նիկոլը ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ստանում է ինչ-որ քանակությամբ գերիների՝ դրանց ազատման փաստն օգտագործելով սեփական վարկանիշը բարձրևացնելու համար…
Նիկոլ Անհողից այլ բան սպասել պետք էլ չէր…»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...