Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին. Փաստաթուղթ
Վստահաբար հիշում եք, որ 2020թ. պատերազմի ժամանակ մեր ջոկատը Արցախում կասկածելի վարքի համար մեկուսացրել ու ԱԱԾ-ին էր հանձնել Սորոսներից սնվող Դանիել Իոաննիսյանի քրոջը։ Այդ մասին ես հրապարակում էի արել, ինչից հետո այդ տղան դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ իմ դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։
Գործին ընթացք, իհարկե, տրվել էր, ինչը Իոաննիսյաններին հիմք էր տվել կարծելու, թե ես խնդիրներ ունեմ օրենքի հետ, մինչդեռ իրականում հակառակն է։
Բացատրության ժամանակ իմ շահերի պաշտպան, ազգային ու մասնագիտական բարձր արժեքների կրող Լուսինե Լուսինե Վիրաբյան ի հետ շատ փաստեր ու վկաների ներկայացրինք, որոնք հաստատեցին իմ ասածը, և ահա՝ կայացված որոշման մեջ մերժվել է Իոաննիսյանների պահանջը` իմ դեմ քրգործ հարուցել, բայց այստեղ ավելի կարևոր երկու հանգամանք կա.
1. Նախ, որոշումից տեղեկանում եմ, որ Արցախի ԱԱԾ աշխատակիցը 2020թ. նշված դեպքից օրեր անց դադարել է լինել ԱԱԾ համակարգում։ Հեռացել կամ հեռացվել է համակարգից։
2. Որոշման մեջ փաստացի հաստատվում է, որ Իոաննիսյանը լուսանկարներ արել է, բայց քննիչները դա համարել են "անզգուշություն":
Վստահ եմ, ձեզ համար ամեն ինչ պարզ է։
Կից տեղադրել եմ որոշման կարևոր հատվածներ։ Խնդրում եմ, կարդացեք։
Հ.Գ. Ես խոստացել էի, որ նման մարդիկ պատժվելու են։ Ահա։ Հունիսի 10-ին տեղի ունեցավ արդեն իմ հայցով առաջին դատական նիստը ընդդեմ Դանիել Իոաննիսյանի` զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով։ Այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար