Կա լոզունգ, կա լոգո, կա մանրամասն գրած ծրագիր. Հրանտ Բագրատյան
Ներկայումս ամբողջ թափով ընթանում են Ազատություն կուսակցության ագիտացիոն նյութերի նախապատրաստական աշխատանքները։ Դրանք կավարտվեն 3 օրից։ Կա լոզունգ, կա լոգո, կա մանրամասն գրած ծրագիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Սիրելի կուսակիցներ ու համակիրներ։ Ներկայումս ամբողջ թափով ընթանում են Ազատություն կուսակցության ագիտացիոն նյութերի նախապատրաստական աշխատանքները։ Դրանք կավարտվեն 3 օրից։ Կա լոզունգ, կա լոգո, կա մանրամասն գրած ծրագիր։ Գիտեմ, սպասում եք։ Հրատարակման ու տեխնիկական ձևավորման խնդիրները, ցավոք, մի քանի օր կխլեն մեզանից։
Մինչ այդ հանրությանն ուզում եմ տեղյակ պահել իմ վրա "բացված" դատական գործերի մասին։ Նախ այդ Ա.Խառատյանի գործը։ Սրան ես սոսրոսական էմիսար էի անվանել։ Նեղացել և դատի էր տվել։ Դե ինչ, գնացինք դատարան և ներկայացրինք իրա ելույթները սորոսական թեմաներով։ Բացի այդ տվյալներ տրամադրեցինք առ այն, թե քանի գրանտ են ստացել խառատյանները բաց հասարակություն հիմնադրամից։ Է խոսալու տեղ մնա՞ց։ Դատի էլ չեկան։ Ի դեպ, երբ այդ հիմնադրամից տրամադրված գրանտները ուսումնասիրում ենք (փաստաթուղթը 921 էջ է), ապա պարզվում է, որ կան սորոսական օլիգարխներ։ Օրինակ, Ա.Սաքունցը կամ է.Բարսեղյանը ստացել են տասնյակ գրանտներ, մինչև .1.5 մլն դոլարի։ Բա։ Ու այս մարդիկ Հայաստանում պայքարում են կոռուպցիայի դեմ։
Մյուս դատը կապված էր Հ.Չոբանյանի հետ։ Դատի էր տվել, թե ի՞նչու՞ եմ իրեն դավաճան անվանել։ Մի քանի անգամ դատարաններից թուղթ եմ ստացել, որ Հ.Չոբանյանը սխալ հայցեր է ներկայացրել։ Իսկ հիմա, երբ պարզ է, որ նիկոլը Տավուշի մարզից Ադրբեջանին հողեր տրամադրելու թուղթ է նախապատրաստել (ասաց, ստորագրելու եմ), Հ. Չոբանյանը ի վիճակի չէ հայցով դիմելու։ Իրեն հուշելու են. Բագրատյանը բացարձակ ճշմարտություն է ասել»,- գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...