Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

Ռոբերտ Քոչարյանը ստիպեց ադրբեջանին ծնկի գալ․ Չոր փաստեր՝ բանակցային գործընթացի մասին

Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Չոր փաստեր-ՄԱՍ 2
ԱՐՑԱԽ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԵԼՔ
1994-ին ղարաբաղյան պատերազմն ավարտվեց: մեր զիլ հաղթանակը պետք էր թարգմանել դիվանագիտերեն. այսինքն՝ բանակցային սեղանին պետք էր ամրագրել այն: Բայց արևմտյան դրածո նախագահ Տեր-Պետրոսյանը մեկնեց Լիսաբոն դա անելու՝ նախապես հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն դրույթն է, որը պետք է պահպանվի: Ինչպե՞ս Արցախը ետ վերցրած երկրի, ԱԶԳԻ ղեկավարը կարողացավ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասել «հայկական կողմի անվերահսկելի առաջխաղացում» և «մենք ջախջախելով քոչվորին՝ հաղթել ենք» բառերի փոխարեն, չհասկացան նույնիսկ լիսաբոնայն բանակցությունների մասնակիցները: Բայց փաստը մնաց փաստ՝ Լիսաբոնում կապիտուլացվեց ՀԱՂԹՈՂ կողմը՝ Հայաստանը, և մեր դրած վետոյով դրվեց Արցախյան հաղթանակները նսեմացնելու փուլը: Լիսաբոնում արձանագրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այն, որ հայկական կողմը օկուպացրել է իր իսկ պապենական հողերը: «Տղա եք, հետ բերեք» թեզի հայրը կանգնեցրեց Հայաստանը պատմական շրջադարձի առջև:
Բայց՝ պատմությունը տարօրինակ կերտող է, և՝
1998. ԲԵԿՈւՄ: Հասկանալով, որ կորցնում ենք Արցախը՝ այն վերցնելու գնով, ազգայնամետ, նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվող ու Արցախը ետ բերած ուժերը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այսպես կոչված պալատային փափուկ հեղաշրջմամբ տապալեցին Տեր-Պետրոսյանի իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանն եկավ իշխանության: Մինսկի խմբին Հայաստանն առաջին անգամ ներկայացավ պահանջատիրո‘ջ, ՀԱՂԹՈՂԻ, ԿՌՎԱԾԻ‘ դիրքից. Քոչարյանն ազդարարեց՝ մենք ԳՈՐԾՈՆ ենք: Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ իշխանության է եկել պատերազմի կուսակցությունը, իսկ ժամանակն ապացուցեց՝ 1998-2008 թվականները Հայ ժողովրդի պատմության ամենախաղաղ տարիներն էին: Ոչ մի կրակոց, ոչ մի բախում: Միայն բանակցություններ, որոնք մեզ լիսաբոնյան խայտառակությունից հասցրին մադրիդյան բանակցային բարձունք: 2 միլիարդանոց փոքրիկ տնտեսությունից 12 միլիարդանոց ստացած, ( 6 անգամ մեծացավ տնտեսությունը), բյուջեն 8 անգամ մեծացրած, կենսամակարդակը 7 անգամ աճեցրած նախագահը ազդարարեց՝ զիջել Ղարաբաղի հարցում, ՉԿԱ: Կա ՓՈԽԶԻՋՈւՄ, այն էլ՝ հաղթողի դիրքերից: Անհատի դերը
դարձավ կարևոր, ու այդ ԱՆՀԱՏԸ չհամաձայնեց ենթարկվել աշխարհին , մերժեց անգամ Մինսկյան միջնորդներին , և՝ ճիշտ «կոմպլեմենտարիզմի» շնորհիվ 1998-ին խաղի մեջ ներքաշեց Վաշինգտոնին: Ռուսամետ հորջորջված նախագահը կարողացավ կոտրել կարծրատիպը, թե մեզ օգնել կարող է միայն Կրեմլը, և՝ Ռոբերտ Քոչարյանը ստիպեց ադրբեջանին ծնկի գալ: Ճիշտ դիվանագւտական մանևրների շնորհիվ Քոչարյանը ստիպեց Ադրբեջանին դառնալ ձանձրալի ու զզվելի բանակցող. Երկու անգամ մերժելով միջնորդների առաջարկը՝ (մեկը՝ «ընդհանուր պետության գաղափար», մյուսը՝ Քի վեստյան բանակցություններ), ադրբեջանը սկսեց նյարդայնացնել բանակցողներին և աշխարհին: Եթե մինչև 1999ի Քի վեստյան բանակցություններ մերժող կողմը միշտ Երևանն էր լինում, ապա հիմա մերժող դարձավ հայր ալիևը,և՝ նախ բարձրացավ մեր իմիջը որպես բանակցող: Ինչի՞ մասին էր Քի Վեստը. այստեղ որոշվել էր ( և հայր ալիևը սկզբում տվեց իր համաձաայնությունը), որ ԱՄԲՈՂՋ Արցախը մնում է Հայաստանին, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄ ՍՏՈՐԳԵՆՏՆՅԱ կապ է տալիս՝ Նախիջևանը բաքվին միացնելու համար: «Ես հազարավոր կիլոմետրեր չեմ կտրել-անցել, որ գամ այստեղ անիմաստ խոսելու, եկել եմ՝ հարց լուծելու»,- բանակցային սեղանին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ համաշխարհային մամուլը գեց. «ալիևը խեղճացել է»:
Քոչարյանական այս հայտարարությունը, եթե թարգմանելու լինենք բանակցերեն, նշանակում էր՝ ձեռքը սեղանին խփել: Խեղճացածը, սակայն, ամենավերջին վայրկյանին մերժեց քի վեստյան պայմանագիրը, և հենց թուրքական մեդիան, արդարացնելու համար ալիևին, տարածեց այն հիմար շահարկումը, թե Հայաստանն, իբր, որոշել էր հանձնել նաև Մեղրին, բայց վերջին րոպեին հրաժարվեց, դրա պատճառով էլ ալիևն էլ հրաժարվեց: Այդ թեզը անմիջապես հերքվեց՝ հենց Սպիտակ տան կողմից, ստիպված բացվեցին բանակցային ընթացքի ևս որոշ մանրամասներ, որ ապացուցվի, որ դա այդպես չէ, և, որ ալիևն ուղղակի չի կարողացել բավարար կամք դրսևորել: Բայց «Հայկական ժամանակ» թերթը՝ իր արևմտյան գործակալ խմբագրի ձեռամբ, շարունակեց շրջանառության մեջ պահել այդ անհիմն պնդումը, որովհետև այդ խմբագիրն արդեն հավաքագրված էր թուրք-բրիտանական հատուկ ծառայությունների կողմից, որոնց պետք էր Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ապագա պետության կազմում:
Քի վեստում, արձանագրենք, հայր Ալիևը հայտնվեց այն նույն վիճակում, որի մեջ հայտնվել էր Լևոն տեր-Պետրոսյանը՝ Լիսաբոնում:
Քի վեստում, ճիշտ է, չկնքվեց մեր երազանքի պայմանագիրը, որին այնքան մոտ էր Ռոբերտ Քոչարյանը, բայց Քի- վեստով դրվեց բանակցային մեր հետագա շռնդալից հաջողությունների հիմքը, որը մեզ բերեց- հասցրեց 2017 թվական, Ժնևի, Վիեննայի, ապա՝ Սանկտ Պետերբուրգի պայմանագրեր, որով ղարաբաղյան հարցը խիստ հայամետ տարբերակով լուծելուց հինգ րոպե էր պակաս, և այդ 5 րոպեում սկսվեց 2018-ի գունավոր հեղափոխությունը:
Ի՞նչ եղավ բանակցային սեղանին Քի վեստից հետո՝ շարունակելի: Հաջորդ հոդվածումս՝ 1-2 օրից: