Պետք է պրիդուրոկ լինել նման պայմաններում երկնիշ տնտեսական աճից խոսելիս
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ հրապարակվեցին 2021թ հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները։ Այս տարվա առաջին 4 ամիսներին առկա է աճ՝ 2.6%։ Ասեմ, որ այդ (համանման) թիվը Չինաստանում շուրջ 18.3% է (առաջին եռամսյակի համար) և 30.3 % արդյունաբերության մասով առաջին 4 ամիսների համար։ Չինացիք, սակայն, համեստորեն նշում են, որ նման բարձր թվերը պայմանավորված են նրանով, որ 2020-ի թվերը ցածր են եղել պանդեմիայի պատճառով։ Ի դեպ, աշխարհում ընդունված է ՀՆԱ թվերը հաշվառել եռամսյակներով։ Ամսեկան ՀՆԱ-ն մեծ աղճատումներ է տալիս։ ՀՀ-ում ուրիշ է։
ԱՎԾ-ն մոգոնել է ՏԱՑ ցուցանիշը և անում է ինչ ուզում է։ Եվ ահա 2021-ի առաջին 4 ամիսների ՏԱՑ-ը կազմել է +2.6%։ Ընդ որում 2021-ի ապրիլը 2020-ի նկատմամբ՝ 22.3%։ Հիմա էկոնոմիկայի նախարարն էլ ասում է. զգուշացնում էի չէ՞, որ 2021-ին երկնիշ աճ է լինելու։ Լավ ի՞նչ ասել այս երևույթներին։ Նախ, աճ կա միայն այն պատճառով, որ 2021-ի մարտի կեսերից լոկդաուն էր։ 2-րդ, 2020-ի ապրիլին եղել է 22 աշխատանքային օր, իսկ 2021-ին՝ 21։ Երրորդ, 4 ամիսների ՏԱՑ-ի մեջ գյուղատնտեսություն չկա (այստեղ անկում ունենք)։ Ի՞նչ է ՏԱՑ-ը՝ անհասկանալի է։
Մի խոսքով, պետք է պրիդուրոկ լինել նման պայմաններում երկնիշ տնտեսական աճից խոսելիս։ Ստացվում է նիկոլականներն ի՞նչ ասում են՝ սուտ է։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...