Մեր հայրենիքում տեղաշարժվելու համար ՊՆ-ից թույլտվություն է պետք. լրագրողի ահազանգը՝ Կութից
Լրագրող Անի Սողոյանը գրում է.
«Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի արոտավայրերում նկարահանումների ժամանակ մոտեցան ՊՆ ներկայացուցիչներ ու արգելեցին տարածքում նկարահանումներ իրակացնել: Սա, ի դեպ, այն տարածքն է, որտեղ ադրբեջանցիները հատել են սահմանն ու դիրքավորվել սարերի վրա:
ՊՆ ներկայացուցիչների պարզաբանումը հետևյալն էր` վտանգավոր գոտի է ու ամեն րոպե կարող են ռազմական գործողություններ սկսվել:
Տարածքից դուրս գալու ու գյուղ մտնելու, գյուղացիների հետ խոսելու մեր որոշմանը նույնպես հակադարձեցին, նշելով, որ գյուղում նույնպես նկարահանումներ անել չի կարելի, իհարկե պնդեցինք, որ գյուղում նկարահանում անելն ու գյուղ մտնելը չեն կարող արգելել, որովհետև եթե «եկել ենք մեր ծանոթին տեսնելու», մեզ պիտի արգելե՞ն: ՊՆ ներկայացուցիչներն առաջարկեցին «մեր ծանոթին հանդիպել իրենց ներկայությամբ ու գնալ» և ոչինչ չնկարահանել:
Հետո մեզ արգելեցին տեղաշարժվել ու դուրս գալ տարածքից` մինչև Ռազմական ոստիկանությունը գա ու մեզ ուղեկցի «անվտանգ վայր»: Ռազմականից, իհարկե, եկան ու մեզ «հրավիրեցին» համայնքապետարան` զրուցելու: ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքի շնորհիվ միջադեպը հարթվեց, հրաժարվեցինք Ռազմականի հետ որևէ տեղ գնալ, բայց գյուղում նկարահանումներ անել դեռ չի ստացվի:
Ստացվում է, որ ՊՆ-ն շարունակում է աշխատել նույն կերպ` ինչպես պատերազմի 44 օրերին. հանրությանը մոլորեցրին այնքան ժամանակ, մինչև որ իմացանք, որ Արցախն այլևս մերը չէ:
Իմ խիստ տրամաբանական հարցին, թե ինչո՞ւ չի կարելի գյուղում նկարահանում անել ու գյուղացիներին հարցնել` արդյո՞ք անվտանգ են զգում իրենց ու չեն վախենում այն դեպքում, երբ թշնամին ամեն օր մի քանի մետր առաջ է գալիս ու գյուղը պահում է նշանառության տակ, բնականաբար, պատասխանել չկարողացան: Ոչ մի կառուցողական ու տրամաբանական պատասխան` իմ հասարակ հարցերին:
Միայն մի քանի անգամ հարցրին` ինչպես ենք հասել այնտեղ ու մեզ ոչ ոք չի տեսել: Հարգելիս, դա ձե´ր բացթողումն է, եթե տարածքը վտանգավոր է, ու ճանապարհին առանց խոչընդոտի հասել ենք այնտեղ, որտեղի սարերում թշնամին դիրքավորված է ու հանգիստ հետևում է գյուղի կյանքին:
Մեր հայրենիքում տեղաշարժվելու, նկարահանումներ անելու համար ՊՆ-ից թույլտվություն է պետք:
Մեր հայրենիքում, մեր Հայաստանում արդեն անվտանգ չէ, որովհետև թշնամին հատել է սահմանն ու հարմար տեղավորվել: Ոչ մի արտասովոր բան...»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...