Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

Երկրորդ Նախագահը կամովին իրեն դնում է Հայրենիքի վերակերտման զոհասեղանին. Սերժ Սրապիոնյան

Սփյուռքահայ մեր հանճարեղ բանաստեղծի՝ Մ. Իշխանի այս բանաձևումը մարդուն, մասնավորապես, հայ մարդուն երբևէ տրված ամենադիպուկ բնութագիրն է։ Իսկապես, ե՞րբ և ինչի՞ն է աներկբայորեն հավատում մարդ արարածը, ի մասնավորի՝ հայը։ Պարզվում է՝ այն ինչ պարզ է, հասկանալի ու տեսանելի, մարդը կասկածանքի տակ է դնում, ենթաշերտեր է որոնում, փորձում տողատակեր հայտնաբերել ու կարդալ դրանք, յուրովի մեկնաբանել։ Մինչդեռ նրա որոնածը հենց մակերեսին է, տեսանելի ու հասկանալի, պարզունակ լինելու չափ պարզ։ Այժմ՝ ըստ էության։ Երեք տարի առաջ մի քանի անհայրենիք ու մանկուրտ «արարածներ», ուսապարկները շալակած, Գյումրիից քայլեցին դեպի Երևան՝ համատարած ժխտման ու մերժման կարգավխոսով, սուտ ու պատիր ճղճղոցներով։ Եվ նրանց հաջողվեց սուտը ճշմարտի տեղ քայլեցնել, դեմագոգիան՝ իրականության, ամբոխավարությունը( կարդա՝ պոպուլիզմ)՝ ժաղովրդասիրության, կեղծիքը՝ իրականի, «քանդումի հեշտանքը»՝ «շինումի տաժանքի» տեղ հաստատել։ Եվ, չնայած ակնհայտ ապաշնորհ հնարքներին, մարդիկ հոժար գնացին ուղեղների լվացման «պրոցեդուրային»։

Հիշենք Աբաջյան հերոսի կեղծ պապի, ապրիլքսանչորսյան մյուս՝ Արտուշ կեղծ պապի գործողությունները, «հայ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի» ամբոխահաճ ճղճղոցը և նման բազում օրինակներ։ Սրանք «անմեղ»

օրինակներն են։

Այնուհետև «արհավիրքներ իջան հայոց հողին»։ Հարկերն են ավելացվում՝ հանուն «ժողջանի» է, քանդում են կրթության, մշակույթի, սփյուռքի հետ միասնության կապերի ոլորտները՝ հանուն «ժողջանի» է, Երկիրը տարվում է ակնհայտ պայմանավորված պատերազմի՝ հանուն «ժողջանի» է։ Այդ նույն «ժողջանը» պատերազմին տալիս է ամենաթանկը՝իր ծաղկեհասակ զավակների արյունը, կյանքը, հանուն «ժողջանի» է։

Անհասկանալի պարտություն և Արցախի նվիրաբերում ոսոխին՝ հանուն հայրենիքի բարգավաճման։ «Ինչ պետք ա, ու ինչ ուզում, էն էլ բանակցում ենք» ոճի շրջանակներում, բանավոր պայմանավորվածությամբ երկիրը մաս-մաս թշնամուն նվիրելը «100 %» Հայաստանի «օգտին» է ֆարսը նույնիսկ չըմբռնելը վերստին հաստատում են բանաստեղծի իրավացիությունը, թե՝

Տարօրինակ, տարօրինակ մա՛րդ արարած,

Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք,

Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք,

Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար,

Դու կխեղդվես, շղթաներիդ չես հավատա։

Կես դար առաջ՝ մեր օրերի մասին։

Ահա, այսպես, երկիրը հոր սեփական ախոռի տեղ դրած մարդը, որ ճամարտակում է «սիրում եմ բոլորիդ» սիրտ խառնելու չափ տհաճ ոճով, շուրջ 1,5 տասնամյակ բամբասելով, աջուձախ մտացածին մեղադրանքներով «թալանչիների, մարդասպանների, սևերի» թշնամական կերպարներ մոգոնելով վարկաբեկեց հաղթանակներ կերտողներին, երկիրը անդունդից գերմարդկային ճիգերով հանողներին, բոլոր նրանց, ովքեր ոչինչ, ոչինչ չեն խնայել՝ կառուցելու համար «Երազի երկիր Հայրենիք»։

Եվ «տարօրինակ, տարօրինակ մարդ արարածների» մի ստվար խումբ շարունակում է հավատալ մեծ, բայց խիստ պարզունակ այս «կոմբինատորին»։

Եվ նրանք՝ երկրաստեղծները, ճշմարիտ երկրապահները ստիպված վերադառնում են։ Այո՛, ես նկատի ունեմ «Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդին՝ ԼՂ պետական պաշտպանության կոմիտեի, ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Եվ չեմ փորձի արդարացում ներկայացնել բոլոր նրանց, ովքեր եղել և շարունակում են մնալ կապիտուլյանտի ներարկած թույնի ազդեցության տակ և հաշիշամոլի երանությամբ վայելում են իրենց նիրվանան։

Նրանք՝ այդ «տարօրինակ, տարօրինակ մարդ արարածները», կմնան այդ «մոռացումի մշուշում», եթե անգամ թուրքը մտնի իրենց բակը, բայց չթակի իրենց դուռը։ Բայց հաստատ թակելու Է, թող չկասկածեն։

Հիմա, երբ կապիտուլյանտի, «կիրթ ու բարեկամ» ալիևի «յոլդաշի» ու նրա խունտայի ուսապարկերի ստերի պարունակությունը սպառման մոտ է, մոգոնել են նոր, հրեշավոր «տրյուկ»։ Իբր թե Ռ. Քոչարյանի կողմնակիցները ընտրակաշառք են բաժանում։ Ստեղծում են «վկաներ», «ազնիվ» ընտրողների բանակ, որ «հաստատում են փաստերը»։

Չեմ զարմանում։ Կեղծ պապիկից մինչև հանուն Հայրենիքի «անմարդաբնակ տարածքները» թշնամուն նվիրելը փաստարկողները այսպիսի «անմեղ» սուտն ի՞նչ է, որ չմոգոնեն։

Իսկ նորմալ, ոչ տարօրինակ մարդ արարածը կմտածեր, թե ինչո՞ւ է վերադառնում Մեծ քաղաքականություն։ Նա ինքը իրեն բնորոշ պարզությամբ ու անառարկելի տրաբանությամբ փաստեց, որ կգերադասեր մնալ տանը, հարազատների ու ընտանիքի ջերմ մթնոլորտում՝ վայելելու իր իսկապես վաստակած հանգիստը։ Այո՛, վաստակած, քանի որ երտասարդության ու հասուն կյանքի տարիները անմնացորդ նվիրել է իր երկրին ու ժողովրդին, կերտել նրա ապահով ու զարգացող ապագան, բայց, ինչպես ինքն է ասում, նրան ստիպեցին վերադառնալ։ Ստիպեցին, քանի որ կործանում- ոչնչացնում են նրա ու համախոհների ստեղծածը։

Մի բան խոստովանում են բոլորը՝ նրան ընդունողներն ու մերժողները, համակրողներն ու հակակրողները, հավանողներն ու չհավանողները։ Այն, որ այս քաղաքական գործիչը սթափ մտածող է, կշռադատող, հաշվենկատ, նպատակամետ, պատասխանատու, զերծ ավելորդ զգացմունքայնությունից, պարտություն չհանդուրժող ու հաղթանակներ կերտող, կասկածներ չկան։ Եվ ուրեմն ՝ նա չէր վերադառնա հանուն այն աթոռի , որ ջարդոտված է, ավերակված՝ ընդհուպ մինչև վերացվելուն մոտ։ Հետևաբար՝ սթափ միտքը պիտի հասկանա, որ Երկրորդ Նախագահը կամովին իր ուսերին է առել անձնազոհի քղամիդը, նա գնում է դժվարին ճակատամարտի, նա իրեն դնում է Հայրենիքի վերակերտման զոհասեղանին։Բայց նա տիրապետում է Հաղթելու արվեստին, նա հմուտ նավավար է և գիտե՝ ինչպես շրջանցել արհեստականորեն ստեղծված խոչ ու խութերը և բնական փոթորիկները։

Նայե՛ք ձեր շուրջը և, եթե մտածելու ունակությունը դեռ պահպանվում է, կհասկանաք՝ եթե ոչ նա, ապա ո՞վ։

Ու ես բոլորովոն չեմ մտածում, թե ինձ կհամարեն քոչարյանական։ Հենց այդպիսին եմ, քանի որ նրա մեջ եմ տեսնում Երկիրս վերստեղծողին, հպարտությունս վերադարձնողին։

Հ.Գ․ Գիտեմ՝ ֆեյքագոմի կամակատար «տգիտության շուները» (Մ. Նալբանդյան) անասելի ոռնոց կբարձրացնեն, «կվնգստան», բայց ես ու իմ ընտանիքը դրանից չենք վախենում։ Մենք ժողովրդական մի իմաստնություն էլ գիտենք. «Հաչող շունը կծան չի լինում»։ Ավելացնեմ՝ վնգստացնող լինում է։

Եվ նրանց մասին է ասել միշտ իմաստուն Մուշեղ Իշխանը.

Տարօրինա՛կ, տարօրինա՛կ մարդ արարած,

Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփուդ վրա,

Բայց խոցոտված քո մատներով արյունլվա,

Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,

Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա։

«Երանի՜ հավատացելոց»: