Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

ՀՀ և Ադրբեջանի դելիմիտացիայի վերաբերյալ հայտարարությունը հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթ է

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հերթական հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նա, մասնաավորապես, նշել է. «Ի դեպ, ըստ տարածված հավաստի տեղեկատվության, այս փաստաթղթի ստորագրմանը կտրուկ դեմ է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Փաստաթուղթը հակասահմանադրական է, քանի որ

-իր բովանդակությամբ քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր է, օրինակ՝ սահմանում է դելիմիտացիայի իրականացման սկզբունքները, ժամկետները, դելիմիտացիոն հանձնաժողով ձևավորելու կարգը և ամենակարևորը նախատեսում է ՀՀ պարտավորությունը ճանաչել ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանները՝ ըստ հայտարարության մեջ նախատեսված պայմանների և ընթացակարգի,

-Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, ուստի՝ Հայաստանն այս պահին չունի վարչապետ, իսկ մեկ ամսից՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և ձևավորվելու է նոր կառավարություն:

-Հետևաբար, Հայաստանում այս պահին չկա պատշաճ սահմանադրաիրավական մարմին, որն իրավասու է բանակցել ՀՀ հետագա ճակատագրի համար անկյունաքարային այս փաստաթղթի շուրջ:

Ճիշտ է, իշխանական սատելիտները կարող են փորձել փաստարկել, որ

ա) Փաշինյանը հանդիսանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ինչն իրավական տեսանկյունից, մեղմ ասած, վիճահարույց է, եւ

բ) վարչապետի պաշտոնակատարը կարող է իրականացնել վարչապետի բոլոր լիազորությունները, ինչը գործող օրենդրության շատ սահմանափակ մեկնաբանություն է:

Սահմանադրության ոգու համաձայն՝ բարձրագույն իշխանություն կրողը՝ ժողովուրդը, մեկ ամսից ձևավորելու է նոր իշխանություն, իսկ կառավարության անդամների ժամանակավոր պաշտոնակատարները պետք է ունենան միայն այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու հանար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։

Ժամանակավորապես պաշտոնավարող կառավարությունը չի կարող կատարել այնպիսի գործողություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք ճակատագրական են պետության համար:

Հատկապես այն դեպքում, երբ անգամ Փաշինյանն է ընդունել, որ չունի նախկին հանրային վստահությունը, ինչի պատճառով գնում է արտահերթ ընտրությունների:

-Այսինքն, նա ընդունում է, որ այս փուլում չունի ժողովրդի կողմից տրված մանդատ՝ բանակցելու և ստորագրելու ՀՀ ապագայի տեսանկյունից այս վճռորոշ եւ հակասահմանադրական փաստաթուղթը:

Ավելին՝ Ադրբեջանի հետ դելիմիտացիոն բանակցություններն անթույլատրելի են, քանի դեռ՝

1. Ադրբեջանում պահվում են հայ ռազմագերիներ. քանի որ, ինչպես այս հայտարարարության ստորագրման փուլում, այնպես էլ՝ դրա իրականացման ընթացքում Ադրբեջանն անընդհատ օգտագործելու է հայ ռազմագերիներին որպես կոպիտ ճնշման գործիք՝ փորձելով խաղարկել այդ հարցն ամեն վիճահարույց իրավիճակի, անգամ՝ բլրակի կամ հարյուր մետրի մասով նշված յուրաքանչյուր հարցով՝ հանգեցնելով հակահայկական հետևանքների,

2. Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, այսինքն՝ այս բանակցությունները՝ դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում են բացահայտ սպառնալիքի ներքո, ինչը կրկին անգամ հանգեցնելու է հակահայկական հետևանքների,

3. դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը, ինչպես նաև այդ գործընթացի իրականացումն անմիջապես հետպատերազմյան շրջանում, երբ հայկական կողմը և հասարակությունն ունի պարտված հոգեբանություն, իսկ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես անզիջում մաքսիմալիստ, որևէ դեպքում հաշվի չեն առնվելու հայկական կողմի շահերը:

Հայ ժողովրդին ժամանակ է պետք վերականգնելու հավատքը սեփական ուժերի, պետականության և բանակի նկատմամբ, և, քանի դեռ, դա տեղի չի ունեցել, նշված հարցի վերաբերյալ ցանկացած գործընթաց կրկին հանգեցնելու է հակահայկական հետևանքների:

Հետևաբար, Միքայել Մինասյանի կողմից հրապարակված հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթն իր էությամբ և բնույթով հակասահմանադրական և հակահայկական փաստաթուղթ է, որը հանգեցնելու է կործանարար հետևանքների և մահացու հարված է հասցնելու հայոց պետականությանը։