Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը. Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր է` հետևում եմ Սյունիքի շուրջ իրականում և ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին: Առանձնացնեմ մի քանի փաստ ու դիտարկում.
1. Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր:
2. Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը հալվում է շոգին արևի տակ մնացած պաղպաղակի պես:
3. Իշխանության ու նրա պարագլխի լռությունը կամ մերթընդմերթ արվող անպտուղ պոռթկումները ակնառու են դարձնում, որ իրենք կամ իրավիճակին չեն տիրապետում կամ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակը այնքան վատն է մեզ համար, որ պատեհ պահի են սպասում կամ ընդդիմության որևէ սխալի, որ շեղեն:
Իշխանություն/ընդդիմություն ֆեյսբուքյան և հեռուստատեսային տեղեկատվական մարտերի ֆոնին չափազանց կարևոր է ՀՀ շարքային ու ոչ այնքան տեղեկացված քաղաքացու վստահությունը շահելը:
Ընդդիմությունը մի ուժեղ գործիք ունի` անգամ նվազագույն չափազանցություն, մանիպուլյացիա թույլ չտալ: Իշխանական խունտան դա է ցանկանում: Նրանք դա են վաճառում իրենց լսարաններին:
Դասական կիսաճշմարտությունները նախկին արդյունավետությունը չեն կարող ունենալ: Միջին վիճակագրական մարդը սկսում է չհավատալ ՈՉ ՈՔԻ: Դրանից շահում է իշխանությունը:
Ասում եմ սա որպես այս ոլորտը երկար ժամանակ ուսումնասիրող ու հենց այս թեմայով միայն նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 300 երիտասարդների հետ հանդիպած մարդ:
Ամենազգայուն թեմաներով այս օրերին պետք է լինել ճշգրիտ ու շահել մարդկանց վստահությունը»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...