Անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
Իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը.
1. Խուլիգանական հարձակում Արամ Սիմոնյանի վրա եւ Գիտխորհրդի գրավում
2. Ուսանողական խորհրդի լուծարման գործընթաց
3. Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման գործընթաց
4. Բյուրական մասնաշենքերի օտարման գործընթաց
5. 100-ամյակ միջոցառումների տապալում
6. ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ձգձգում
7. Բուհերի ինքնավարությունը սահմանափակող օրենքի ընդունում
8. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում
9. Եվ այլն
Այս բոլոր փուլերում համալսարանական կորիզը պայքարել է, որ բուհը զերծ լինի նիկովիդից: Բայց այս ամենը ավելի է բարդանալու, եթե արտահերթ ընտրությունների այս հիվանդությունը հաղթանակ տոնի: Իհարկե ինչ էլ լինի մայր բուհի համար պայքարելու ենք, բայց այդ պոտենցիալն ու ժամանակը անսպառ չեն, իսկ մեկ օրվա քանդածը վերակառուցելու համար տարիներ են պետք:
Ուստի իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որեւէ այլ միջոց չկա:
#antinikol»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը