Պատմությունն ունի հզոր առաջնորդ կերտելու հատկություն, բայց, ավաղ, նաև՝ հակառակը
Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովուրդը պարտադրված է ունենալ ուժեղ առաջնորդ...Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը.
«Առաջնորդ, ով հանուն պետականության պահպանման և ամրապնդման պատրաստ է հերթական անգամ ընդունել մեծ քաղաքականության մարտահրավերը և գնալ ընդառաջ բոլոր այն դժվարություններին, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ կլինի՝ համախմբելով ազգային ներուժն ու օգտագործելով անձնական բարձր որակները,վերականգնել ոչ միայն մեր Երկրի կորսված դիրքերը միջազգային հարթակներում, այլև հանրության բոլոր շերտերի և, հատկապես, Հայրենիքի զգացողությունից օտարված շրջանակների մոտ արթնացնել հավատն ու հարգանքը ազգային արժանապատվության հանդեպ...
Նման որակներով զինված առաջնորդ կարող է լինել նա, ով պետությանը նայում է որպես գերագույն ԱՐԺԵՔԻ, այլ ոչ, հանուն նեղանձնական հետաքրքրությունների, ուրիշներին (այդ թվում՝ նաև թշնամուն) ծառայեցնելու միջոցի...
...Պատմությունն ունի հզոր առաջնորդ կերտելու հատկություն, բայց, ավաղ, նաև՝ հակառակը... Ցավալիորեն, այսօր մենք ապրում ենք ոչ թե հզորի, այլ թույլի ժամանակը... Իսկ այդ ժամանակը փոխելու համար մեզ հարկավոր է ընդամենը մեկ բան՝ հավատալ իրականին և մերժել այն ամենը, ինչ ականջահաճո է, բայց ոչ իրական...»


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը